Հայտնի են նոր մարզպետների անունները

© Photo : press office of the Government of RA / Армянские компьютеры в зале заседаний правительства Армении
Армянские компьютеры в зале заседаний правительства Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության վաղվա նիստում կհաստատվեն 3 նոր մարզպետների նշանակումները։

ԵՐԵՎԱՆ, 15 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ կառավարության վաղվա արտահերթ նիստում կնշանակվեն նոր մարզպետներ։ Համապատասխան որոշումների նախագծերն արդեն հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում։

Դրանց համաձայն, Դավիթ Գևորգյանը կնշանակվի` Արագածոտնի, Հունան Պողոսյանը` Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը` Արմավիրի մարզպետի պաշտոններում։

Հիշեցնենք, որ այս պաշտոնները թափուր էին մնացել հոկտեմբերի 2-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչներն ազատվում են գործադիր իշխանությունում զբաղեցրած պաշտոններից։

Լրահոս
0