ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում նա հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետի հետ է։
«Աշխարհահռչակ Յուրի Բաշմետի եւ նրա հայտնի ջութակի հետ՝ (1758թ.) երեւանյան հրաշալի համերգից հետո», — գրել է Փաշինյանը։
© Photo / official site of the Prime minister of RA / Յուրի Բաշմետը՝ Երևանում

Յուրի Բաշմետը՝ Երևանում
© Photo / official site of the Prime minister of RA /
Նշենք, լեգենդար «ալտի թագավոր», դիրիժոր Յուրի Բաշմետի համերգը կայացավ այսօր Երևանում «Երևանյան հեռանկարներ» 19–րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ ՀՀ վարչապետն այցելել է համերգը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ։
© Photo / official site of the Prime minister of RA / Յուրի Բաշմետը՝ Երևանում

Յուրի Բաշմետը՝ Երևանում
© Photo / official site of the Prime minister of RA /
Յուրի Բաշմետը խորհրդային, ռուս ալտիստ, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ պետական մրցանակի ու ՌԴ չորս պետական մրցանակների դափնեկիր է։