Անհայտ անձինք պատանդներ են վերցրել Քյոլնի կայարանում. լուսանկար և տեսանյութ

© REUTERS / THILO SCHMUELGENПолиция закрыла железнодорожную станцию в немецком Кельне закрыта после захвата заложников (15 октября 2018). Кельн
Полиция закрыла железнодорожную станцию в немецком Кельне закрыта после захвата заложников (15 октября 2018). Кельн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում Քյոլնի գլխավոր երկաթուղային կայարանում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը տարհանել է Քյոլնի գլխավոր երկաթուղային կայարանի այցելուներին ու աշխատակիցներին շենքում կրակոցների ու պատանդների գրավման մասին ահազանգ ստանալուց հետո։ Այս մասին հայտնում է Focus պարբերականը` հղում անելով ոստիկանությանը։

Նախնական տվյալների համաձայն` անհայտ անձինք պատանդներ են վերցրել կայարանի դեղատան շենքում։ Հարձակվողների թիվը դեռ հայտնի չէ։ Պարզ չէ նաև` քանի մարդու են նրանք պատանդ վերցրել։

​Կայարանի դիմացի հրապարակը շրջափակվել է։ Ոստիկանությունը դիմել է տեղացիներին` խնդրելով շրջանցել այդ տարածքը։

Deutsche Bahn գերմանական երկաթուղային օպերատորը Twitter-ում հայտնել է, որ շարժակազմերի աշխատանքը խափանվել է։

​«Քյոլնում գնացքների երթևկությունը հետաձգվում է։ Ոստիկանության գործողության տևողության վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա», — նշվում է հաղորդագրության մեջ։

Deutsche Bahn-ը հայտնում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով գնացքները շեղվել են ժամանակացույցից։

Լրահոս
0