Ողբերգական ավտովթար Կոտայքում. կա զոհ և վիրավորներ

© Sputnik / Asatur Yesayants / Машина скорой помощи
Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Կոտայքում գրանցված ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 22:10-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս
0