Սարսափելի ավտովթար Սյունիքում. մահացել են հայրը, մայրը և 3 տարեկան երեխան. լուսանկարներ

© Sputnik / Ashot Safaryan / ДТП на перевале Кярки
ДТП на перевале Кярки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեղրիում իրանական համարանիշներով բեռնատարի ու 07-ի բախումը ողբերգական ավարտ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզում այսօր` հոկտեմբերի 16-ին, ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Машина скорой помощи - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Կոտայքում. կա զոհ և վիրավորներ

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է, և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և երեխան:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

© Photo : ShamshyanՍյունիքում տեղի ունեցած ավտովթարը
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը - Sputnik Արմենիա
1/2
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը
© Photo : ShamshyanՍյունիքում տեղի ունեցած ավտովթարը
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը - Sputnik Արմենիա
2/2
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը
1/2
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը
2/2
Սյունիքում տեղի ունեցած ավտովթարը

Կայքի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ:

Լրահոս
0