Խաղ անհավասար պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ծրագրերն այլընտրանք չունեն

© Sputnik / Asatur Yesayants / Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՀԿ–ը խաղից դուրս են մնացել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերն այլընտրանքային սցենար չունեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ոչ մի կերպ ազդի երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի վրա, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ գնում է ըստ վարչապետի ծրագրի, այլ տարբերակներ չեն դիտարկվում։

Очередное заседание правительства Республики Армения, которое вел премьер-министр Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոստացավ հայտարարություն անել

«Իհարկե, 100 տոկոսով ասելը բարդ է, բայց սցենարի զգալի փոփոխություն չի լինի։ Վարչապետը բավական մեծ աջակցություն է վայելում, և ես չեմ տեսնում այնպիսի ուժ, որը կարող էր հավասարակշռել այն և ինչ-որ այլընտրանքային սցենար առաջարկել, առավել ևս իրագործել», – ասաց Բոզոյանը։

Տեսականորեն հնարավոր է ամեն ինչ, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի կազմակերպված ուժի գոյություն։ Այսօր նման ուժ չկա։

Փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր է ստորագրել և դուրս եկել «խաղից»։ ՀՀԿ 18 պատգամավորներ նույնպես դուրս են եկել համակարգից։

«ՀՀԿ–ում արդեն քայքայման գործընթաց է սկսվել։ Ես չեմ հավատում, որ այստեղ հնարավոր է համախմբում, որպեսզի դիմադրություն ցուցաբերեն և նոր սցենարով հանդես գան», – նշեց Բոզոյանը։

Այս փուլում վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելն ինչ–որ անհավանական բան է թվում։ Քաղաքագետի խոսքով` դրա համար պետք է ինչ-որ նախադրյալներ լինեն։

«Քանի որ նման նախադրյալներ չկան, ապա ցանկացած կանխատեսում կլինի դավադրությունների տեսության ոլորտից, որը նման հասարակական գործընթացների ժամանակ մեծ դեր չի խաղում», – նշեց քաղաքագետը։

Փաշինյանը հայտարարել է աշխարհին, որ նա հրաժարական կտա, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կընթանա ըստ սցենարի։

Լրահոս
0