00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր հավաքականը ջախջախեց Մակեդոնիային. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջիբրալթարից կրած ցավոտ պարտությունից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր՝ 4:0 հաշվով պարտության մատնեց խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին:

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik, Խաչիկ Չախոյան. Այս համոզիչ հաղթանակը ապացուցեց, որ մեր ընտրանին կարող է անհամեմատ լավ ու արդյունավետ խաղալ: Հաստատ Ջիբրալթարի ու Մակեդոնիայի հետ համեմատություն անելիս, դժվար է ինչ-որ եզր գտնել ու մակեդոնացիները մի գլուխ բարձր են Ջիբրալթարից:

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն

Ջիբրալթարի հավաքականի հետ խաղի համեմատ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում հինգ փոփոխություն էր կատարել: Խաղի մեկնարկից զգացվեց, որ շատ լարված պայքար է սպասվում մրցող կողմերին: Մերոնք անմիջապես ցույց տվեցին, որ վճռական են տրամադրված, հյուրերն էլ փորձեցին ապացուցել, որ պատրաստ են այս խաղին:

Կողմերը արագ ֆուտբոլ սկսեցին ցուցադրել ու գնդակը դաշտի կենտրոնում համարյա չէր մնում: Հայաստանի հավաքականը կարողացավ երկու անգամ լրջորեն սպառնալ մակեդոնացիների դարպասին: Իսկ 12-րդ րոպեին Մարկոս Պիզզելլիի հուժկու հարվածից հետո հյուրերի դարպասապահ Ստոլ Դիմիտրիևսկին չկարողացավ պահել գնդակը ձեռքերում ու մերոնք հաշվի մեջ առաջ անցան:

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն

Ոգևորությունը ստադիոնում անմիջապես ավելի արտահայտիչ դարձավ: Չնայած ի պատիվ երկրպագուների հարկ է նշել, որ Ջիբրալթարից կրած պարտությունից հետո մեր թիմը նորից մեծ աջակցություն էր ստանում տրիբունաներից: Մեր հավաքականի խաղը ստացվում էր, սակայն  21-րդ րոպեին Մարկոս Պիզզելլին լուրջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Մակեդոնիայի հավաքականը մի քանի րոպե տիրեց նախաձեռնությանը: Փորձելով արագ վերականգնել հաշվի հավասարությունը հյուրերը ամբողջ կազմով նետվեցին առաջ: Բայց այդ հինգ րոպեանոց հատված մերոնք կարողացան լավ պաշտպանվել ու խաղը նորից հավասարվեց:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն

Ի վերջո` մինչև ընդմիջում խաղի լարվածությունը չընկավ, բայց հաշիվն էլ չփոխվեց: Այն կարող էր փոխվել հանդիպման 55-րդ րոպեին, բայց Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո մակեդոնացիներին «օգնության» հասավ դարպասի հորիզոնական ձողը: Իսկ ահա հետագայում մերոնք սկսեցին ավելի զգույշ գործել, հիմնականում ապավինելով հակագրոհներին: Մակեդոնիայի հավաքականը իր հերթին կարող էր խփել: Երկու անգամ շատ վստահ խաղաց Արամ Հայրապետյանը փրկելով մեր ընտրանուն: Դարպասապահի վստահությունը նոր ուժ հաղորդեց թիմակիցներին:

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն

Խաղի ավարտից 23 րոպե առաջ Սարգիս Ադամյանը հիանալի կերպով տիրեց գնդակին ու այն ուղարկեց դեպի Մխիթարյանը: Հետևեց մեր ավագի արդյունավետ փոխանցումը դեպի Մովսիսյանն ու վերջինս կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Միթե՞ այս թիմն էր խաղում Ջիբրալթարի հետ: Չէ, որ եթե ուզում ենք կարող ենք: Չեմ ուզում ասել, որ նախորդ խաղում հաղթել չէինք, ուզում, բայց դե ֆուտբոլում արդյունքը ամեն ինչից կարևոր է:

Իսկ ջախջախիչ հաղթական  արդյունքը ապահովեցին  Գևորգ Ղազարյանը իր հիանալի ու ուժեղ հարվածով և մեր ֆանտաստիկ ավագ Հենրի Մխիթարյանը՝ 4:0:

Այս հաղթանակից հետո մեր հավաքականը դեռևս շանսեր ունի խմբում հաղթելու համար, բայց արդեն ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Արդյո՞ք Մակեդոնիան կպարտվի Լիխտենշտեյնին կամ Ջիբրալթարին: Բացի այդ էլ մենք պարտադիր պետք է հաղթենք հենց այդ հավաքականներին ու, ընդ որում, երկու դեպքում էլ մրցակցի հարկի տակ: Նոյեմբերի 16-ին մեր ընտրանին հյուրընկալվելու է Ջիբրալթարին, իսկ 19-ին Լիխտենշտեյնին:

Լրահոս
0