Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

© Photo : official site of the MoD of RA / Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին
Դավիթ Տոնոյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իոս Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացմանը:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի):

Министр обороны Армении Давид Тоноян посетил одну из воинских частей республики (5 июля 2018). Армeния - Sputnik Արմենիա
Հայ գերիներին վերադարձնելու համար արվում է հնարավոր ամեն ինչ. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության նախաձեռնումը:

Դեսպան Դաուման պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկները և աջակցել պաշտպանության բնագավառում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացմանը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են կրթությունը և վերապատրաստումները, մարդկային ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում փորձի փոխանակումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս
0