Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan / Дилижанский национальный парк, Армения
Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում  հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է անձրև։

Լրահոս
0