00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրի զտման ռուսական տեխնոլոգիաները կազատեն Հայաստանը խողովակների թանկարժեք վերանորոգումից

© Sputnik / Asatur YesayantsФильтр для очистки воды российской компании "Рустехнобизнес".
Фильтр для очистки воды российской компании Рустехнобизнес. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային տեխնոլոգիան, որով ջուր են ֆիլտրել ռազմավարական օբյեկտների համար, վերածնվում է։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ջրի զտման ռուսական տեխնոլոգիան կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտարարեց «Ռուստեխնոբիզնես» ընկերության տնօրեն Նիկոլայ Բորոզդենկովը։

Ընկերությունը վերածնում և զարգացնում է խորհրդային տեխնոլոգիան։ Նախկինում այդ տեխնոլոգիայով զտել են ռազմավարական օբյեկտների ջուրը։ Իսկ հիմա նման ֆիլտրեր կան սովորական տներում և ձեռնարկություններում։

Водный комитет Армении выявляет недобросовестных пользователей в селе Ариндж - Sputnik Արմենիա
Ու՞մ փողերով են ջրվում Առինջի փարթամ այգիները

Բորոզդենկովի կարծիքով` տեխնոլոգիան ունի առավելություն, որը շատ կարևոր է ժամանակակից աշխարհում։ Մաքրումից հետո աղբ չի մնում. ոչ պլաստմասսայից քարթրիջներ, ոչ ջրի զտման ռեագենտներ։

Ջուրը մաքրվում է մեխանիկական եղանակով։ Ֆիլտրում հավաքված է մետաղական ճաղերից կազմված կմախք։ Դրանց վրա հյուսված են բարակ լարեր։ Երբ դրանց արանքով ջուր է հոսում, լարերը թրթռում են, կիթառի կամ դաշնամուրի լարերի նման։ Այդ կերպ դրանք բռնում և պահում են կեղտի մասնիկները։ Իսկ մաքուր ջուրն այդ «երաժշտության» միջով ազատ անցնում է։

«Խմելու ջուրը զտելու համար միջինում բավական է պահել 10-15 միկրոն մեծությամբ մասնիկները։ Այդպես մաքրվում է բոլոր մեխանիկական աղտոտությունների մոտ 98 տոկոսը։ Բայց մենք արդեն կարող ենք փոքրացնել ֆիլտրերի ընդգրկումը ընդհուպ մինչև մի միկրոն։ Չէ որ դա գերմաքուր ջուր է, այն կարելի է օգտագործել ոչ միայն կենցաղում, այլ նաև արդյունաբերության և էներգետիկայի մեջ», – հայտարարեց մասնագետը։

Ընկերությունն արդեն աշխատում է մի քանի հետխորհրդային երկրներում, Եվրամիությունում, ինչպես նաև Չինաստանում։

«Չինաստանի համար մենք պատրաստել ենք բնակելի համալիրներում կոյուղաջրերի մաքրման համակարգ։ Շատ կարևոր խնդիր է միլիարդից ավելի բնակչություն ունեցող երկրի համար։ Բացի այդ, մենք սարքավորումներ ենք ստեղծել ծովի ջուրը մաքրելու համար։ Մենք դրանից հեռացրել են մեխանիկական խառնուրդները և միկրոկենսաբանական աղտոտումները։ Նման ջուրն ամեն դեպքում չի կարելի խմել, բայց լիովին կարելի է օգտագործել ոռոգման մեջ», – հավելեց նա։

Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

Տեխնոլոգիայի ևս մեկ առավելությունը մատչելի գինն է։ Օրինակ, մի ժամում երկու տոննա ջուր ֆիլտրող սարքի արժեքը կարող է լինել ընդամենը հազար դոլար, ավելացնում է Բորոզդենկովը։

Ուստի մոտ ապագայում նման սարքերը կառաջարկեն աֆրիկյան երկրների, ՄԱԿ–ի ծրագրերի և Կարմիր խաչի կայանների համար։

Իսկ պե՞տք է արդյոք այդ տեխնոլոգիան Հայաստանում, որտեղ գրեթե ամենուրեք կարելի է հանգիստ խմել ծորակի ջուրը։

«Ձեր ջուրն իսկապես լավն է։ Բայց ջրատար խողովակները բավական հին են։ Եվ մի քանի կիլոմետր մաշված խողովակները բավարար են, որպեսզի ջրի մեջ ժանգ հավաքվի։ Իսկ եթե խողովակի մեջ նման ֆիլտր տեղադրել, ապա արդյունքում շատ մաքուր ջուր կստանաք։ Եվ դա ավելի էժան կլինի, քան խողովակը վերանորոգելը։ Չէ՞ որ մաքուր ջուր պետք է ոչ միայն խմելու համար։ Դա անհրաժեշտ է կոնյակի, պահածոների արտադրության մեջ, ինչով հայտնի է Հայաստանը», – պատասխանեց Բորոզդենկովը։

Տեխնոլոգիաներով արդեն հետաքրքրվել են մի քանի հայկական ձեռնարկություններ։

Նշենք, որ հոկտեմբերի 17-19–ը Երևանում ընթանում են EXPO-RUSSIA ARMENIA 2018 VIII միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան գործարար համաժողովը։ Ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը։

Լրահոս
0