00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի հուշարձան-շենքերից մեկին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsСтарый Ереван, улица Арама 54
Старый Ереван, улица Арама 54 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Երևանի գլխավոր դատախազությունը։

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող «Օլդ սիթի» ՓԲԸ-ն, 2017թ. սեպտեմբերի 20-ին «Շինարարական կապալի պայմանագիր» է կնքել «ԱՎԱԳՅԱՆԲՐԻՋ» ՍՊԸ-ի հետ: Դրա հիման վրա վերջինս 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքներ՝ թույլ տալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիների, օգտագործման ռեժիմի պահպանման, ինչպես նաև հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ:

Ереванская учительская семинария - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52

Կատարված շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել է Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող և տեղական նշանակության հուշարձան համարվող շենքի կայունությունը, և այն վնասվել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմամշակութային հուշարձան վնասելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով Երևան քաղաքի դատախազի կողմից հոկտեմբերի 19-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Լրահոս
0