Բելառուսի հաջողությունները քաղցկեղի բուժման հարցում. Աղաբեկովն աշխատում է նոր դեղի վրա

© Sputnik / Александр Полегенько /  / Անցնել մեդիապահոցВрачи кардиологического отделения
Врачи кардиологического отделения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսի հանրապետական ուռուցքաբանական կենտրոնն ուզում է համագործակցել հայ գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Բելառուսն այն երկիրն է, որտեղ գումար չեն խնայում քաղցկեղի դեմ պայքարի համար։ Նրանք սիրով պատրաստ են իրենց փորձը փոխանակել Եվրասիական միության գործընկերների հետ։

Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
«Ցավդ տանեմ». հայ քիմիկոսներն օգնում են ատամնաբույժներին ու վերացնում տաքսիստների ցավերը

«Մենք ճանաչում ենք Երևանում Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեր գործընկերներին։ Ցավոք, փոխանակման ծրագրեր չենք ունեցել։ Հուսով ենք, որ կսկսենք դրանք իրականացնել։ Ուրախ ենք այստեղ լինելու համար և հուսով ենք` կկարողանանք միմյանց օգնել», – այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բելառուսի հանրապետական ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Իրինա Դանիլենկոն Երևանում Expo Russia-Armenia արդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։

Հիմա կենտրոնում Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի ու վիրաբուժության սկաներներ են օգտագործում։ Դա և՛ ռադիոուռուցքային բուժում է, և՛ վիրաբուժություն, այդ թվում` լապարասկոպիկ։

Բելառուսում աշխատում են նաև քաղցկեղի դեմ դեղորայքի սինթեզի վրա։ Նման աշխատանքով է զբաղվում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Նոր նյութերի քիմիայի ինստիտուտը։

Городская больница имени Архиепископа Луки в Тамбове  - Sputnik Արմենիա
Քաղցկեղը մահվան դատավճիռ չէ, բայց Հայաստանում շարունակում է սպանել կանանց

Այդ դեղորայքն աշխարհում արդեն հայտնի է, բայց բելառուս գիտնականները դրա սինթեզի իրենց եղանակն են մշակել։

«Մենք դեղամիջոց ենք սինթեզել ու դրանով նոր կապսուլաներ ենք ստեղծել` անմիջական օգտագործման համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Աղաբեկովը։

Դեղորայքն արդեն նախակլինիկական փորձաքննություններ է անցնում։ Բայց ոչ թե կենդանի օրգանիզմների վրա, այլ լաբորատոր պայմաններում (այսինքն` in vivo)։ Գիտնականը ավելացնում է, որ արդեն բավական մեծ հաջողություն են գրանցել։

Այդ «հայկական հետքը» կարող է երկու երկրների մասնագետների համար լավ օրինակ ծառայել` և՛ վիրաբույժների, և՛ քիմիկոսների, և՛ մոլեկուլային կենսաբանների։

Նշենք, որ Expo Russia-Armenia–ին ներկայացված են մի քանի տասնյակ ընկերություններ ու կազմակերպություններ, հիմնականում, Ռուսաստանից, Հայաստանից ու Բելառուսից։

Լրահոս
0