00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բազմամիլիոնանոց ներդրումներ. չինացիները Հայաստանում նոր արտադրություն կբացեն

© AFP 2024 / STRКитайский рабочий
Китайский рабочий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինացի ներդրողները լրջորեն հետաքրքրվել են Հայաստանով ու պատրաստ են միջոցներ ներդնել տարբեր նախագծերում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Չինացի ներդրողները պատրաստվում են մինչև 50 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում «Ալյանս» ազատ առևտրի գոտում գազատուրբինային գեներատորների արտադրության մեջ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ռուսաստանյան «Ստրատեգիա» հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանը։

Նա նշեց, որ հիմա Չինաստանի մի քանի քաղաքներից ժամանած գործարարների պատվիրակությունը Հայաստանում է։ Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել գազատուրբինային գեներատորների արտադրության մեկնարկի մասին, ներդրումները կկազմեն 35-ից 50 միլիոն դոլար։

«Դեռ հստակ ժամկետներ չկան, ամեն ինչ նախագծման փուլում է։ Ամենակարևորն այն է, որ պայմանավորվածությունն արդեն կա։ Նախագծի մեկնարկին պատրաստվելը մոտ 3 տարի կտևի», — ասաց Իգիթյանը։

© Sputnik / Aram NersesyanՄեցո Իգիթյան
Мецо Игитян - Sputnik Արմենիա
Մեցո Իգիթյան

Նա նշեց, որ չինացի գործարարներից մեկը` Վեյմին Ցյանը, որոշել է Հայաստանում մնալ ու գրասենյակ բացել։ Նա Չինաստանում 280 հազար ձեռնարկություն միավորող միության միջազգային բաժնի ղեկավարն է։

Չինացի գործարարները լուրջ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Նա հիշեցրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մասին, որի մի մասնիկն է նաև մեր հանրապետությունը։

«Հայաստանը դեպի 800 միլիոնանոց Իրան տանող դարպաս է։ Մեր չինացի ընկերները հետաքրքրվել են նաև «Մեղրի» առևտրի ազատ գոտիով։ Նրանք ուզում են ստեղծել ցուցադրությունների մի կենտրոն, որտեղ չինական ընկերությունները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը», — ասաց «Ստրատեգիա» հիմնադրամի նախագահը։

Կարելի է նաև չինական ապրանքի արտադրություն հիմնել։ Մյուս փուլում արդեն խոսքը կվերաբերի բարձր տեխնոլոգիաների, լիցենզիայի ձեռքբերմանն ու սեփական մթերքի արտադրությանը։

Նախատեսվում է աշխատանքային խումբ ստեղծել, որը կօժանդակի ՀՀ իշխանությունների ու չինացի ներդրողների համագործակցությանը։ Չինացի ներդրողներն ուզում են մասնակցել ճանապարհների շինարարությանը, առաջարկներ կա աղբի վերամշակման վերաբերյալ։

© Sputnik / Aram NersesyanSputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի բանախոսները
Пресс-конференция китайских инвесторов - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի բանախոսները

«Մենք շահագրգռված ենք, որ բարձր տեխնոլոգիաները Հայաստան գան։ Մեծ հեռանկարներ կան բլոքչեյնի, SmartCity-ի (խելացի քաղաքներ) հետ կապված։ Չինաստանում բազում մշակումներ ու նախագծեր կան։ Կարծում եմ, որ այստեղ նման կենտրոնի առկայությունը կնպաստի համագործակցության ընդլայնմանը», — վստահ է Իգիթյանը։

Նա ավելացրեց, որ «Ստրատեգիա» հիմնադրամը նախատեսում է աջակցել Հայաստանի համագործակցությանը ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների հետ։

Ռուսաստանյան «Ստրատեգիա» հիմնադրամի փոխնախագահ Սամվել Ասմարյանն ավելացրեց, որ պայմանավորվածություն արդեն կա, թեև չինացի գործարարների առաջին այցը ճանաչողական էր։

Правительство Китая подарило Армении новые автомобили скорой помощи - Sputnik Արմենիա
Շտապօգնության ավտոմեքենաները` հայ–չինական գործակցության ապացույց. նվերը «հանձնեց» դեսպանը

Ասմարյանը հայտնեց, որ տուրբինները մատակարարվելու են մոտ 40 երկիր, այդ թվում` ԱՄՆ, Թուրքիա, Ավստրալիա, աֆրիկյան պետություններ։

Նա նշեց նաև, որ չինական նախագծերի շրջանակում Հայաստանը նախատեսում է մոտ 700-1000 աշխատատեղ բացել։

«Հայաստանի հետ աշխատելու մեծ ցանկություն կա։ Վեյմին Ցյանը դիմավորելու է Չինաստանից եկած այլ պատվիրակություններին և նրանց է ներկայացնելու հեռանկարային հնարավորությունները», — ասաց Ասմարյանը։

Վեյմինն իր հերթին խոսեց Հայաստանի զբոսաշրջության ոլորտի գրավչության մասին։

«Որոշեցինք, որ այստեղ կմնամ։ Մենք նախագծերի ուսումնասիրության ու իրականացման նպատակով աշխատանքային խումբ կստեղծենք։ Հայաստանի օրենսդրությունը լավն է, գրավում է ներդրողներին», — կարծում է չինացի գործարարը։

«Ալյանս» ազատ առևտրի գոտու ղեկավար Արսեն Սարգսյանն ասաց, որ այդ ընկերության գրանցման գործընթացն ազատ առևտրի գոտում արդեն մեկնարկել է։ Մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը հավանություն կտա այդ հայտին։

«Հետո արդեն տեխնիկական հարցերն են լուծվելու։ Տնտեսական զարգացման նախարարությունը հաստատել է այս նախագծին օգնելու պատրաստակամությունը», — ավելացրեց Սարգսյանը։

Նա նաև ավելացրեց, որ այդ տուրբինները թույլ են տալիս խնայել մինչև 30% ածխաջրածնային վառելիք։ Հետագայում վաճառքների տարեկան ծավալը կարող է հաշվարկվել հարյուրավոր միլիոն դոլարներով։

Լրահոս
0