Եվ կրկին գազի գինը. հեռացող ԱԺ–ն նոր հանձնաժողովի առաջին նիստն անցկացրեց

© Sputnik / Asatur Yesayants / Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн
Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նմանատիպ հանձնաժողով, բայց կառավարության մակարդակով, ստեղծվել էր դեռ հունիսին, բայց արդյունք առայժմ չկա։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն անցկացրին ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը։ Այս հանձնաժողովի նպատակը գազի և էլեկտրաէներգիայի գների վերլուծությունն է լինելու։

Газовая плита - Sputnik Արմենիա
Գազի գինը կպահպանվի, բայց ներքին սակագները կարող են վերանայվել. Դավթյան

Միայն հաջորդ նիստում նրանք կհաստատեն, թե որ գերատեսչությանը ինչ տեղեկության համար պետք է դիմեն։

Հանրային ծառայությունները կարգավորող ծառայությանը կդիմեն գազի գնագոյացման տվյալների համար, իսկ «Գազպրոմ Արմենիային»` ցանցի սպասարկման ծախսերի մանրամասն տվյալների համար։

Նշենք` նմանատիպ հանձնաժողով, բայց կառավարության մակարդակով, ստեղծվել էր դեռ հունիսին, բայց այդ հանձնաժողովը մինչև հիմա որևէ վերլուծություն կամ եզրակացություն չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։

Լրահոս
0