Նիկոլ Փաշինյանը մեկնում է Լիբանան

© Sputnik / Aram Nersesyan / Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը երկու օր կանցկացնի Լիբանանում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև հանդիպումներ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, այցելություններ Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ ու կրթական հաստատություններ։

Լրահոս
0