Ե՞րբ կնշանակվի վարչապետի ընտրությունը. Սահմանադրությունն ու իրականությունը

© Sputnik / Asatur Yesayants / Спикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Спикер Парламента Ара Баблоян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ ժամկետներում կկայանա վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստը։ Սահմանադրությունն օրը որոշել է, ԱԺ նախագահը` դեռ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի ընտրության հարցով ԱԺ–ի հատուկ նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերի 24-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԺ–ից` միաժամանակ հավելելով, որ հատուկ նիստ գումարելու որոշումը դեռ կայացված չէ։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян и Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. հայտնվել է նրանց նախընտրական ցուցակը. «Ժամանակ»

Հոկտեմբերի 24-ն այն ժամկետն է, որը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն, վարչապետի ընտրությունը պետք է իրականացվի նրա հրաժարականից 7 օր անց։ Ինչպես մեզ հայտնեցին ԱԺ–ից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 16-ին, այդ օրվան հաջորդող օրվանից հաշված 7-րդ օրը ստացվում է հոկտեմբերի 24-ը։

Այդուհանդերձ, այս մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվում, քանի դեռ չկա հատուկ նիստ անցկացնելու մասին ԱԺ նախագահի որոշումը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարվեց միայն գործող խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։

ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականի դեպքում, ԱԺ խմբակցություններին 7 օր ժամանակ է տրվում վարչապետի թեկնածություն առաջադրելու։

Սահմանադրությունը նաև նշում է, որ առաջին անգամ վարչապետ չընտրելու դեպքում, հաջորդ նիստը գումարվում է ևս 7 օր անց։ Իսկ երկրորդ անգամ ընտրությունը չկայանալուց հետո ԱԺ–ն օրենքի ուժով ցրվում է։

Խորհրդարանը ցրելուց հետո նոր խորհրդարանի արտահերթ ընտրությունները, Սահմանադրության համաձայն, նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։

Արտահերթ ընտրության օրը նշանակում է ՀՀ նախագահը։

Մինչ նոր խորհրդարանի կազմավորումը, խորհրդարանը նախորդ կազմով շարունակում է աշխատանքը։

 

Լրահոս
0