Թուրքիայում անհետացած լրագրողն, ամենայն հավանականությամբ, մահացել է. Թրամփ

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոցСаммит НАТО в Брюсселе. День первый
Саммит НАТО в Брюсселе. День первый - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահը կարծում է, որ վաղ է ենթադրություններ անել, թե ով է մեղավոր Թուրքիայում անհետացած լրագրողի գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիին, ամենայն հավանականությամբ, մահացել է, հաղորդում է Առաջին ալիքը։

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլանը ԱՄՆ պետդեպին մեղադրել է սաուդացի լրագրողի անհետացման իրականությունը կոծկելու մեջ

Washington Post–ի մեկնաբան Ջամալ Խաաշկղիջիին, որը 2017թ.–ից ապրում է ԱՄՆ–ում, հոկտեմբերի 2–ից անհետացել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո։

ԱՄՆ նախագահը հղում է արել հետախուզության հայտնած տվյալներին` նշելով, որ դրանք արդեն համոզիչ են թվում։

Դոնալդ Թրամփը մեղավորներին լուրջ պատիժ է խոստացել, բայց միևնույն ժամանակ հավելել, որ դեռ վաղ է վերջնական ասել, թե ով է կանգնած այս ամենի հետևում։

Ամերիկայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայից ու Թուրքիայից նոր վերադարձած պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ զրույցից հետո։

 

Լրահոս
0