Ազատամուտի համայնքապետը յուրացրել է գործուղման գումարները

© Sputnik / Aram NersesyanСело Коти, Тавуш
Село Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Խոշոր յուրացում Արագածոտնի մարզում. կասկածվում է նախկին մարզպետը. տեսանյութ

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև ՝ նույն համայնքի կոմունալ ծառայության տնօրենի դեմ հարուցված քրեական գործը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը հարուցվել են Տավուշի մարզի նույն համայնքի ղեկավարի և համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, 24.08.2018թ. որոշում է կայացվել քրեական գործերի նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականներին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Леса Тавушской области - Sputnik Արմենիա
Յուրացումներ սահմանին. գյուղապետը նվիրատվության գումարի 75%-ն իրենով է արել. տեսանյութ

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն): Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала