00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչինչ, չի անհետանա. Երևանի պատմությունը՝ զարդաքանդակներում

© Sputnik / Asatur YesayantsБарельефы Еревана
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարդաքանդակների թեմաների ու տեսակների անսպառ ու գրեթե միակ գանձարանը հայկական եկեղեցիներն են։ Միայն Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին կարող է մի քանի դար ուսումնասիրության թեմա լինել։ Զարմանալի չէ, որ Հայաստանի մայրաքաղաքում գրեթե ամեն շենքի վրա զարդաքանդակ կա։

Եթե գիտության լեզվով խոսենք, ապա զարդաքանդակը ռելիեֆային ուռուցիկ քանդակի մի տեսակ է, որում պատկերը կիսով չափ առաջ է գալիս ֆոնի հարթությունից։ Առաջին զարդաքանդակները հայտնվել են պալեոլիթի ժամանակ․ դա քանդակած ժայռապատկերներ են։ Հետո արվեստը զարգանում էր, ու ռելիեֆային քանդակը առանձնահատուկ տեղ զբաղեցրեց աշխարհի բոլոր մշակույթներում, այդ թվում՝ հայկական:

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շենքի զարդաքանդակ
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան շենքի զարդաքանդակ

Այդ պատճառով երևանյան շենքերը Թամանյանից շատ շուտ, ու հատկապես նրա օրոք սնվում էին այդ կերպարների հանրագիտարանով։ Բոլոր հարթաքանդակները, որոնք կարելի է տեսնել մայրաքաղաքի շենքերի վրա, հայկական եկեղեցիների վրա եղած զարդանախշերի ու սյուժեների փոխառություններ են։ Խոսքը նշանավոր գրությունների մասին չէ․ դրանք էլ են հաճախ հարթաքանդակ, բայց դրանց գործառույթը մի փոքր այլ է․ իրենց «մաքուր» տեղեկություն են ներկայացնում, որը արտահայտված է բառերով ու թվերով, այլ ոչ թե գեղարվեստական կերպարներով ու այլախոսություններով։

Եթե պարզապես թվարկենք երևանյան հարթաքանդակները, գոնե Թամանյանի ժամանակներից ստեղծվածները, ցուցակը բավականին մեծ կստացվի։ Այն կարելի է սկսել քաղաքի փաստացի կենտրոնից, Հանրապետության հրապարակը կազմող շենքերից։ Այսինքն՝ նախշազարդերի տեսքով հարթաքանդակներ, օգտագործվում են ավանդական հայկական թեմատիկա․ խաղող, արև, մրգեր։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շենքի զարդաքանդակ
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան շենքի զարդաքանդակ

Կան եզակի հարթաքանդակներ, ոչ թե հին, այլ օրինակ հայկական ոգով վերաիմաստավորած ու մշտական խորհրդային մոդեռնիզմից, օրինակ, Կոմիտասի պողոտայի վրա, Քարտեզագրության կենտրոնի շենքի վրա, կամ «պոլիտեխի։ Նոր շենքերի վրա, որոնք Կորյունի փողոց են նայում․ այստեղ դիզայներները լավ գործ են արել՝ հարթաքանդակների վրա պատկերելով այստեղ անցկացված գիտական հետազոտությունների ու մշակումների պատմությունը։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շենքի զարդաքանդակ
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան շենքի զարդաքանդակ

Խորհրդանշական է, որ եզակի հարթաքանդակ է զարդարում Էրեբունի թանգարանը, Արին Բերդում, ուրարտական ժամանակաշրջանի բերդի մնացորդների մոտ։ Այստեղից է սկսվել Երևանը 2800 տարի առաջ․ ու հազարամյակների պատմությունը չէր կարող չարտահայտվել թանգարանի պատերի վրա։ Դրա շենքը չափազանց համահունչ է բերդի ընդհանուր ճարտարապետական ոճին, այն կրկնում է ուրարտական դղյակների կոնստրուկցիան ու սկզբունքը։ Իսկ Էրեբունու հիմնադիր՝ Արգիշտի I  արքային պատկերող հսկա հարթաքանդակը, անխոս, պատմում է անհիշելի ժամանակների պատմությունը։

Առանց հարթաքանդակների անհնար է պատկերացնել Ծիծեռնակաբերդի ներքևում գտնվող մարզահամերգային համալիրը։ Համալիրի լայն մուտքը զարդարում է հայտնի Դավիթ Երևանցու աշխատանքը։ Իսկ վաճառական  Ներսես Թաիրյանի կառուցած «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքի հյուսիսային կողմը զարդարում են հարթաքանդակները, որոնք կոչվում են «Աղվեսներ» ու «Պայքար առյուծի հետ»։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շենքի զարդաքանդակ
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան շենքի զարդաքանդակ

Եթե մարդ չալարի ու բարձրանա Կասկադի աստիճաններով, քաղաքի կենտրոնից մինչև բլրի գագաթ, որը ամփոփվում է «Վերածնված Հայաստան» կոթողով, ապա կարելի է բոլորովին վերջերս ստեղծված բազում հարթաքանդակներ տեսնել։ Դա այն մարդկանց համար, որոնք բողոքում են, որ հարթաքանդակը՝ որպես հայկական ճարտարապետության բնորոշ տարր, անհետանում է։ Այն չի անհետանում, ու Կասկադը Հայաստանի պատմությունը պատմող իր արևային ու արծվային հարթաքանդակներով ապացուցում է դա։

Հյուսիսային պողոտայում է, որ անհետաքրքիր «սովորականության» ու անպետք սյուների մեջ հարթաքանդակներ չեք գտնի։ Ու ոչ մի հարթաքանդակներ չեն փրկի այդ ապակեբետոնյան անիմաստությունը, ու լավ է, որ դրանք չկան։ Թեև, շեղվեցինք թեմայից։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան շենքի զարդաքանդակ
Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան շենքի զարդաքանդակ

Երևանում շատ են նաև հուշ-գրառումները, որոնք հարթաքանդակների տեսքով են արված, դրանցից մեկը նշանավորում է Ազնավուրի հրապարակը «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Հետաքրքիր է Իսահակյանի փողոցի վրա գտնվող Վլադիմիր Վիսոցկու հիշատակին արված հարթաքանդակը։ Դրա վրա նույնիսկ կան ժամանակակիցների, այդ թվում՝ Արմեն Ջիգարխանյանի, ստորագրությունները։

Իսկ ընդհանրապես, արժե շրջել Երևանում ու պարզապես նայել պատերին ու հուշարձաններին։  Այստեղ անսպասելի գլուխգործոցը կարող է թաքնվել այգում՝ թփերի մեջ, կամ նայել անկյունից, իբր լրիվ ուրիշ բանի մասին ես մտածում։ Շրջել դանդաղ ու մտածելով․ քաղաքի ընկալման համար վազվզոցը խորթ է։

Լրահոս
0