Հրազդանի նոր քաղաքապետը Սասուն Միքայելյանի որդին է

© Sputnik / Asatur Yesayants / Сасун Микаелян
Сасун Микаелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սևակ Միքայելյանին կողմ է քվեարկել ընտրողների 69 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հրազդանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքների համաձայն` հաղթել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը։

Врио мэра Эчмиадзина Диана Гаспарян на мероприятии посвященном героям Ошаканской битвы (17 августа 2018). Армавирская область - Sputnik Արմենիա
Էջմիածնում հաղթել է կին քաղաքապետը

Նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա մրցակիցը՝ Լևոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։

Հրազդանում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 16259-ը (ընտրողների 36,82 տոկոսը)։

Հիշեցնենք` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի 25 տարեկան որդին` Սևակ Միքայելյանն ինքնաառաջադրվել էր Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում:

Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը հրաժարական էր ներկայացրել 2018թ-ի հուլիսին։

2016 թվականի ընտրություններում Դանիելյանի հիմնական մրցակիցը Սասուն Միքայելյանն էր, որը Դանիելյանին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու, հրազդանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է 15 տարի:

 

Լրահոս
0