Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման են ենթարկել

© Sputnik / Asatur Yesayants / XVI съезд РПА. Аракел Мовсисян
XVI съезд РПА. Аракел Мовсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առայժմ հայտնի չէ` դիմակավորված անձինք որ գերատեսչության աշխատակիցներն են եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին:

Հայաստանի ԱԱԾ-ն խուզարկել է Առաքել Մովսիսյանի բնակարանը - Sputnik Արմենիա
Ինչպես է ԱԱԾ–ն մտել Շմայսի տուն ու խուզարկություն իրականացրել. տեսանյութ

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանց տարել են դիմակավորված անձինք։ Գյուղապետը դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չհայտնեց։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` նրանց բնակարաններում գործողություններ են կատարել ԱԱԾ աշխատակիցները:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱԱԾ-ն խուզարկել էր Առաքել Մովսիսյանի տունը, հետո նա հրավիրվել էր ԱԱԾ և հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու արդյունքում նա ազատ էր արձակվել:

Մովսիսյան. «Ինձ արդեն հետաքրքիր չեն զենքերը, քանի որ մենք լավ երկրում ենք ապրում։

Լրահոս
0