00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Մեսչյանը գնա, ապա ընդմիշտ. ժամանակն է փրկել այն, ինչ մնացել

Բաժանորդագրվել
Երկուշաբթի երևանցիները սպասում են, որ պաշտոնապես հաստատվի տեղեկությունն այն մասին, որ Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը, որին ներկայացնելու կարիք չկա։ Հուսով ենք տեսնել հրամանն ու զգալ Մեսչյանի աշխատանքի արդյունքները։ Ինչպես նաև հույս ունենք, որ աշխատանքն ավելի երկար կտևի, քան նախորդ անգամ։

Առաջին անգամ մաեստրո Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ լինելու համաձայնությունը տվել էր 1996 թվականին, սակայն երկու ամիս անց նա  հեռացավ, դուռը շրխկացնեց ու մեկնեց ԱՄՆ։

Главные часы Республики - Sputnik Արմենիա
«Երևանը միշտ չէր այսպիսին»․ ժամացույցի ագռավներն ու ուրվական դարձած հուշարձանները
Կարելի է միայն դատել նման որոշման պատճառների  մասին` հաշվի առնելով այն ժամանակվա տխրահռչակ  պետական իշխանություններին։

Այսօր հուսով ենք, որ Մեսչյանը երկար կաշխատի։ Նա կարող է փորձել փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել. հաստատ վիճակն էլ ավելի չի վատացնի։ Նրա սկզբունքայնությունն այսօր շատ կարևոր է, քանի որ մեր մայրաքաղաքն առանց չափազանցության աղետի ծայրին է` տեխնոլոգիական, տրանսպորտային, բնապահպանական…

Քանի դեռ Արթուր Մեսչյանը պաշտոնապես չի զբաղեցրել գլխավոր ճարտարապետի պաշտոնը, իմաստ ունի ավելի շատ բան ասել։ Իսկ այն մասին` ինչ խնդիրներ պետք է լուծի քաղաքի համար պատասխանատու մարդը (եթե նա ուզենա լուծել դրանք, այլ ոչ թե իր օգտին օգտագործի), կարելի է խոսել։

Старый Ереван. Дом Арама Манукяна - Sputnik Արմենիա
Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

Այն, որ Նարեկ Սարգսյանի քաղաքաշինական անվրդով ամենաթողության ժամանակաշրջանը պետք է ավարտվեր, դա պարզ էր։ Այլ բան է, որ քաղաքին անչափելի վնաս է տրվել, ու մասամբ այդ վնասն անվերականգնելի է։ Օրինակ, «Հյուսիսային պողոտա» կոչվող ապակեբետոնային անիմաստությունը չեն կարող ապամոնտաժել ո՛չ Մեսչյանը, ո՛չ էլ որևէ այլ մեկը, բայց արժե մտածել այն մասին` որտեղ է կարելի մի քանի ծառ տնկել։

Կարելի է մտածել` ինչպես վերականգնել նախկին Օղակաձև այգին, որը հիմա դարձել է  Օղակաձև սրճարան–ռեստորան։ Հասկանալ, վերջապես, իրականացվելու է արդյոք «Հին Երևան» նախագիծը, որը դեռ 2005 թվականին էր մեկնարկել ու որի շրջանակում տասներեք տարվա ընթացքում շատ քիչ բան է արվել։ Հիմա մշակույթի նախարարությունը կրկին դիտարկում է նախագծի որոշ մանրամասները, սակայն այդ գործընթացը կարող է անվերջ տևել։

Ու նույնիսկ լավագույն դեպքում այդ նախագիծը քաղաքի մակետ է. այն իսկական չէ, շինծու է։ Այն բնական չի լինի, բայց գոնե կմնան փրկված շենքերը, նախկինին քիչ թե շատ նման տեսքով։ Թեև «Հին Երևան» նախագծի իրականացումը կախված է բազում «եթե»–ներից, եթե գումարը բավականացնի, եթե համոզեն խոշոր սեփականատերերին այստեղ հերթական հյուրանոց կամ «մոլ» կոչվող տոնավաճառ չկառուցել, եթե պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները նորից չփոխվեն ու ամեն ինչ նորից չսկսվի…

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Երևանի հինգ հնագույն փողոցները․ լուսանկարներ

Երևանի կանաչ գոտիները վերցման եզրին են, իսկ կենտրոնում դրանք գրեթե չեն մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա ամառվա ընթացքում օդի ջերմաստիճանը քաղաքում կհասնի ստվերում +50-ի։ Իսկ ստվեր դժվար է գտնել, հենց նույն Հյուսիսային պողոտայում ընդհանրապես անհնար է։ Բնապահպանները վաղուց ահազանգում են, բայց նրանց լսող չկա, բիզնեսն ու բազմաբնակարան շենքերն ավելի կարևոր են։

Կենտրոնական փողոցների բակերն ամբողջովին կառուցապատված են, այդ թվում` նոր բարձրահարկ շենքերով. դա արդեն հնարավոր չէ ուղղել։ Դժվար թե այստեղ պահպանված լինեն տեխնածին կամ մարդածին արտակարգ իրավիճակների դեպքերի համար նախատեսված նորմերը։ Աստված չանի, ուժեղ հրդեհ լինի, կամ հզոր երկրաշարժ, դրա հետևանքով բազում զոհեր կլինեն, որոնք կարող է չլինեին, եթե չլինեին այդ լրացուցիչ կառույցները։

Քաղաքի ծայրամասերի զարգացումը պետք է  առաջնային դառնա։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք էլոյանը  վերջերս խոսում էր այդ մասին։ Եթե հետևողականորեն իրագործել այդ պարզ գաղափարը, ապա այն կարող է այս իրավիճակի համար թեթևություն դառնալ։ Քաղաքի ծայրամասերի ենթակառուցվածքների ու տրանսպորտի զարգացումը դրական կլինի և՛ բնակիչների, և՛ մայրաքաղաքի վրա։

Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Ոչինչ, չի անհետանա. Երևանի պատմությունը՝ զարդաքանդակներում

Արթուր Մեսչյանն, ի տարբերություն շատ մարդկանց, որոնք զբաղեցրել են մայրաքաղաքի գլխավոր պաշտոնը, գործով ցույց է տվել իր կոմպետենտությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Եթե թողեն, որ աշխատի այնպես, ինչպես նա ճիշտ  է համարում, Երևանը շունչ կքաշի ու ավելի ազատ կդառնա։ Հակառակ դեպքում նա կարող է երկրորդ անգամ գնալ (նա այն մարդկանցից չէ, ով չի կարողանում լքել տաք աթոռը) ու այդ անգամ վերջին անգամ։

Մենք իրավունք չունենք անտարբեր վերաբերվել այն քչի նկատմամբ, որ Երևանում պահպանվել է։

Լրահոս
0