Մամեդյարովն ասել է` ինչն է արգելակում ղարաբաղյան գործընթացը

© Sputnik / Валерий Мельников /  / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров
Министр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն արգելակում է գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը պատրաստ է շարունակել առարկայական բանակցությունները, որոնք հակամարտության փուլային կարգավորում սկսելու նպատակ ունեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև հիմա նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը», — հայտարարել է նա։

Ադրբեջանցի նախարարը հիշեցրել է, որ բարձր մակարդակով վերջին զրույցը տեղի է ունեցել Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ նրա` այդ հանդիպումը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը:

Встреча президентов Армении и Карабаха Армена Саркисяна и Бако Саакяна (2 сентября 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է դուրս գալ եռակողմ պայքարի շրջանակից. Սարգսյան

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերաբերում է անմիջականորեն Արցախի ժողովրդին։ Արցախ իշխանության կարծիքն այստեղ վճռորոշ է։ Նա նաև նշել էր, որ Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանին խաղաղություն պահպանելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։

Հոկտեմբերի 20-ին նա հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, և անհրաժեշտության դեպքում ցանկացած տեղեկատվություն 30 րոպեի ընթացքում կհասնի Ալիևին և հակառակ ուղղությամբ։

Լրահոս
0