Արտակարգ դեպք Երևանում. բժիշկն ու ընկերները կասկածվում են դաժան ծեծի մեջ

© Sputnik / Aram Nersesyan / Сотрудники больницы Святого Григора Лусаворича выступают с призывом вернуть Ара Минасяна (27 июля 2018). Еревaн
Сотрудники больницы Святого Григора Лусаворича выступают с призывом вернуть Ара Минасяна (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
33 տարեկան բժշկին հայտնաբերել են, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրա ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Строительство жилого дома - Sputnik Արմենիա
Սարսափելի դեպք. Երևանի կենտրոնում տղամարդն ընկել է բարձրահարկ շենքից ու մահացել

Հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ նրան ծեծել են մի խումբ անձինք, նրանց թվում է եղել նաև Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:

Նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանն աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:

Լրահոս
0