Տիգրան Սարգսյանը խոսեց ԵԱՏՄ–ի նոր ու հեռանկարային գործընկերոջ մասին

© Sputnik / Asatur YesayantsТигран Саркисян на международном форуме "Евразийская неделя" (23 октября 2018). Еревaн
Тигран Саркисян на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսի հետ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու մասին, և շուտով տեղի կունենա գործարար համաժողով։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական միությունը նոր հեռանկարային գործընկեր կունենա` Եգիպտոսը։ «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ հաջողության գաղտնիքը մեկն է` հնարավորինս քիչ արգելքներ և շեղումներ. Գրիգորյան

ԵԱՏՄ-ն Եգիպտոսի հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի համաձայնագրի մասին։ Սարգսյանի խոսքով` Վիետնամից հետո Եգիպտոսը կլինի խոշոր շուկայի երկրորդ օրինակը, որի հետ կարելի է և պետք է համագործակցել։

Նա նշեց, որ ռուսական բիզնեսը հետաքրքրված է Եգիպտոսի արդյունաբերական գոտիներով և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերողներին խորհուրդ տվեց հետևել այդ օրինակին։

«Անցած շաբաթ հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ։ Նա առաջարկեց կազմակերպել գործարար համաժողով։ Մենք, իհարկե, կողմ ենք այդ գաղափարին», — ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց ԵԱՏՀ նախագահը, տվյալ պահին հետաքրքիր բանավեճ է ընթանում ապագա համաձայնագրի վերաբերյալ, մասնավորապես, որոշ ապրանքային խմբերի մաքսատուրքերի հարցում։

«Եվ այստեղ պետք է զգալ բիզնեսի ոգին։ Պետք է տեսնել` եգիպտական շուկայում որ նախագծերն առաջնահերթ կլինեն մեր ձեռներեցների համար», — ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ գործարար համաժողովը կօգնի պատասխանել այդ հարցերին։

Լրահոս
0