ԱԺ–ում քվեարկությունները տապալելու ավանդույթը շարունակվում է. Վահե Գրիգորյանը չընտրվեց

© Sputnik / Asatur Yesayants / Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրությանը մասնակցեցին սահմանված նվազագույնից պակաս պատգամավորներ:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Սահմանադրական դատարանի անդամի փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեցին 53 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 2/3-ի կամ 63-ի «կողմ» քվեն:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 53 պատգամավորներից Վահե Գրիգորյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին 30-ը, դեմ` 23-ը: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Գրիգորյանը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, որի ընթացքում, իր խոսքով, հատուկ տեղ է հատկացրել ընտրական խախտումների վերաբերյալ գործերին: Այսօր ԱԺ-ում,ներկայացնելով իր մասնագիտական գործունեությունը, նա ասաց, որ փաստաբան է աշխատել Հայաստանում և միջազգային քրեական դատարանում:

Հիշեցնենք` արդեն երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովը մերժում է ՍԴ անդամի թեկնածուին: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում չէին ընտրվել նաև Ելիզավետա Դանիելյանն ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանը:

 

Լրահոս
0