00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետությանը մի տվեք». ինչպե՞ս Փաշինյանը գտնի Հայաստանի տեղն արևի տակ

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ամենահարուստ 189 երկրների շարքում 116–րդ տեղում է։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է ունևոր գործարարների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի ու բիզնեսի զարգացման համար պայմաններ ստեղծելու մասին։

Գումարը գործողությունների մեծ ազատություն է տալիս, իսկ մեծ գումարը` էլ ավելի շատ. այն իմաստով, որ ունևոր մարդկանց կյանքում միշտ կան գործողություններ, որոնք քիչ ապահովվածները նույնիսկ երազում չեն տեսնում։

Եթե այստեղ հանկարծակի հիշեցիք Գագիկ Ծառուկյանի մասին, ապա տեղին հիշեցիք։ Թեև ուրիշներն էլ կան։

Программный директор клуба «Валдай» Ярослав Лисоволик - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵԱՏՄ-ում ցուցադրում է մակրոտնտեսական բարձր ցուցանիշներ․ Լիսովոլիկ

Իշխանության մոտ հայտնված հարուստ մարդը, եթե նա նաև հիմար չէ, հաստատ ավելի լավ է, քան պետության ղեկին մոտեցած խոհարարուհին, նույնիսկ եթե նա դիպլոմ ունի։  Իսկ եթե խոհարարուհին հիմար է, ապա այստեղ խոսելու բան չկա։ Ճիշտ է, վաղ հետխորհրդային Հայաստանում բազում դեպքեր կային, որ մարդիկ ոչնչից ամեն ինչ էին դառնում, բայց ժամանակները փոխվում են։

Ինչևիցե, Հայաստանում հարուստ մարդկանց մեծ քանակի առկայությունը պետք է ոչ թե վշտացնի, այլ վստահություն առաջացնի։ Պետք է վշտացնի հենց այն, որ ունևորների թիվը, մեծ հաշվով, ցավալիորեն քիչ է:

Իսկ մի քանի օր առաջ քիչ էր մնում մեկ մարդով էլ էր կրճատվեր։

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնակչության հետ հանդիպման ժամանակ մեկի մոտ նյարդային խախտում եղավ։ Հայրենասիրական ոգևորության պահին առաջին հայացքից՝ լրիվ առողջ տղամարդը հայտարարեց, որ պատրաստ է  վաճառել իրեն պատկանող բիզնեսն ու ստացած գումարը սիրելի հայրենիքին հանձնել։

Խոսքը խոսողի մեջքի հետևում երևացող  խանութի, թե փոքր ձեռնարկության մասին էր, որը ցույց տվեց տղամարդն ու որի ուղղությամբ նայեցին վարչապետի պաշտոնակատարն ու ուղիղ հեռարձակման մասնակիցները։

«Ինչու՞։ Ինչու՞ է պետք վաճառել», – զարմացավ Փաշինյանը։

Ու այնպես արտահայտվեց, որ պետք չէ, հակառակը,  պետք  է նորը կառուցել, ընդլայնվել ու բազմանալ, որ ավելացնել եկամուտն ու հայրենիքին ավելի շատ հարկ մուծել։

Հակաճառելու բան չկա, իսկապես այդպես է։

Պետք է այլ բանի մասին խոսել։ Այն մասին, որ մենք գենետիկորեն հարստությունը որպես դատապարտելի բան ենք ընկալում։

Ավագ սերնդի մարդիկ հիշում են` ինչպես իրենց ժամանակներում գրեթե հպարտանում էին  դատարկ գրպանով և այն դիտարկում որպես բարոյաէթիկական գերազանցության նշան։ Էլ չենք խոսում «Անանաս կեր, աքարի ծամիր, վերջին օրդ է գալիս, բուրժույ» խոսքի մասին։

Հիմա անանասները Երևանում շատ են, իսկ աքարներին փոխարինող լորերը` մի ծով։ Իսկ Ծառուկյանները, Կարապետյաններն ու Էռնեկյանները շոյում են հայացքն այնքան ժամանակ, քանի բարեգործությամբ են զբաղվում։

Лаборатория - Sputnik Արմենիա
Քիմիկոսները Հայաստանից ու Բելառուսից կառաջարկեն իրենց մշակումը Սաուդյան Արաբիային

«Իսկ ի՞նչ էիք ուզում։ Մեծ մասամբ թալանի վրա մեծացած, մտավորական կարողությունների առումով տգետ ու գողանալու թուլություն ունեցող Հայաստանի «բիզնես–էլիտան» աղքատների ու հարուստների միջև եղած անդունդը հասցրեց  սահմանին՝ հենց իշխանության հասավ», – անցած ամառ  ինձ պարզաբանեց բոբիկ ոտքին «Նայք» մարզական կոշիկներ հագած տարեց ջենթելմենը՝ Կասկադի մոտակայքի սրճարաններից մեկում։

Հետո նա սկսեց անուններ թվարկել, որոնք բոլորի շուրթերին  էին, նա անուններ էր տալիս, որոնք բոլորը գիտեին, հետո ամփոփիչ մեկնաբանություն արեց, որը համընկնում է Ֆաինա Ռանևսկայայի խոսքերի հետ. «Ինձ համար միշտ անհասկանալի էր` ինչու են մարդիկ ամաչում աղքատությունից ու չեն ամաչում հարստությունից»։

«Հարուստ լինելը լավ է, ուրիշինը գողանալը` վատ», – ամփոփեց ամերիկահայը։

…Թե որքան հարուստ էր կապանցի գործարարը, չեմ կարող ասել։ Ունեցածը պետությանը տալու որոշումն ամենայն հավանականությամբ հուզական պոռթկում էր։ Ունեցվածքը շատացնելու ու հարստանալու մասին Փաշինյանի կոչը լավ առիթ է «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» հասկացությունը տեսականից գործնականի բերելու, դրանից հետո քիչ բան կմնա. հանել հաջողության ճանապարհին եղած խոչընդոտներն ու բիզնեսի համար ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները։ Կառավարությունը հենց դրա համար է պետք։

Хлопковое поле в Армении - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս բամբակի սերմը հասավ Հայաստան, ու ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը որոշել այրել այն

Իսկ դեռ ի՞նչ։ Առանձնապես ոչինչ։ Global Finance–ի վարկածով ամենահարուտ երկրների վարկանիշային ցուցակում Հայաստանը 116–րդն է 189 պետությունների շարքում։ Այն զիջում է Վրաստանին (108–րդ տեղ) ու Ադրբեջանին (71-րդ)։

Ամենահարուստ երկրների շարքում են` Կատարը, Լյուքսեմբուրգը, Մակաոն, Սինգապուրը, Բրունեյը, Քուվեյթը, Իռլանդիան, Նորվեգիան, ԱՄԷ–ն ու Սան Մարինոն։

Ամենաաղքատներն են`  Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Բուրունդին, Լիբերիան, Նիգերը, Մալավին, Մոզամբիկը, Գվինեան, Էրիթրեան, Մադագասկարը ու Կոմորյան կղզիներն։

Հասկանալի է, որ ԱՄՆ–ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի տնտեսություններն անհամեմատելի են Բուրունդիի ու Մալավիայի հետ, թեև դրանք չեն հայտնվել ամենա–ամենա հարուստների տասնյակում։

Չարախնդություն չկա։ Ամեն մեկն իր գործն ունի, մենք պետք է ավելի շատ գումար վաստակենք, ավելի հարուստ դառնանք, հարկեր վճարենք, դուրս գանք ստվերից ու զբաղեցնենք մեր տեղն արևի տակ։

Այն երևի ավելի բարձր է, քան անգույն 116–րդ տեղը։

Լրահոս
0