00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէր սիրում նոր դեմոկրատիան, բայց խոսքի ազատությանը կողմ էր . Սոս Սարգսյանի մեծ օվկիանոսը

© Sputnik / В.Мурашко / Անցնել մեդիապահոցСос Саркисян в роли Гибаряна в фильме "Солярис" режиссера Андрея Тарковского (1972 год). "Мосфильм"
Сос Саркисян в роли Гибаряна в фильме Солярис режиссера Андрея Тарковского (1972 год). Мосфильм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոս Սարգսյանը չէր սիրում «այս նոր ժողովրդավարությունը», բայց ուրախանում էր խոսքի ազատությանը։ Միաժամանակ բողոքում էր, որ ազատությունը, երբեմն, շատ ազատ է լինում, ու այստեղից հանգում էր հայկական հոգեբանության պարադոքսալությանը։ Իսկ պետականության նկատմամբ վերաբերմունքում նա տարակուսանք չուներ. այդ սերն անվիճելի ու անձնվեր էր։

Արտիստներին ծափահարություններով են ճանապարհում։ Սոսին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Պանթեոն, պարզած ձեռքերով. նույնիսկ, երևի անգիտակցաբար, դագաղը ուսերին չէին դրել, թեև այդպես ավելի հեշտ կլիներ։ Պարզապես Սոսը միշտ ամբոխից վեր էր։

Церемония открытия источника из фильма «Родник Эгнар». (10 июня 2018) - Sputnik Արմենիա
Հեղնար աղբյուրը` բոլորի համար. վարպետ Մկրտիչի խանդը մարել է, աղբյուրը`վերականգնվել

Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ, այն կորել էր մարդկանց հոսքի մեջ, իսկ վարորդը թողել էր մեքենան ու ոտքով էր գնում։ Սեպտեմբերյան այդ օրը Երևանում երթևեկությունը երկու ժամով կանգ էր առել. Երբ ձեռքերը ծափահարում են, հերթը ղեկին չի հասնում։

Երկրի նախագահն ավելի քան մեկ ժամ քայլեց դագաղի կողքով։ Մենք ելույթ էինք սպասում, բայց նա չխոսեց։ Ի՞նչ է կարելի ասել ԽՍՀՄ արտիստի փոխարեն։ Սոս Սարգսյանի հետ հեռացավ ХХ դարի մեծ արտիստների դարաշրջանը։ Բայց բավ է խոսենք թաղման մասին, հատկապես, որ այսօր Սոսը 89 տարեկան է դառնում։ Հենց դառնում է։

Երբ նրան առաջարկեցին ռուս պատրիարքի դեր կատարել, բոլորն ապշեցին, նույնիսկ ինքը, որը ում դերն ասես պատրաստ էր խաղալ ու խաղում էր, կերպարի մեջ տրամաբանություն չէր փնտրում, պարզապես ապրում էր դրանով։ Բայց ամեն դեպքում ռուս պատրիարքի կերպարի մասին պատկերացումները չէին կապվում Սոս Սարգսյանի արտաքինի հետ. բայց նրան ասացին, որ իր աչքերն են պետք։ Դրանցում իսկապես կարելի էր մոլորվել ու քեզ փոքր զգալ, զգալ ինչպես կաթիլ նրա իմաստության ու բարության օվկիանոսում։ Օրհնյալ է այն մարդը, ով իրեն հենց այդ օվկիանոսի կաթիլ է զգացել։

Артур Месчян - Sputnik Արմենիա
Եթե Մեսչյանը գնա, ապա ընդմիշտ. ժամանակն է փրկել այն, ինչ մնացել

Ժամանակին, պատերազմի տարիներին, երբ Սոսը դպրոցում վատ էր սովորում, նրա մեջ արթնացավ սերը դեպի թատրոն։ Դպրոցի տնօրենն ասաց, որ ավելի լավ է սովորել, իսկ թատրոնում կարելի է դասերից հետո խաղալ. Սոսը դրանից հետո վճռեց, որ խաղալն անհրաժեշտ է, իսկ սովորել պետք չէ։

Միևնույնն է սովորեց, ուր պիտի փախչեր։

Թեև… Անհնար է արտիստի կրթություն ստանալ, եթե մեջդ չկա այդ գենը կամ շնորհքը, իսկ Սոս Սարգսյան արտիստի պես  կրթվելը պարզապես անհնար է։ Մարդ այդպիսին ծնվում է, ոչ թե դառնում,  քանի որ նման մարդկանց մեջ դեռ մինչև ֆիզիկական ծնունդն է ամեն ինչ դրված է։ Արի ու դրանից հետո գերբնական բաներին մի հավատա։

Սոսը հաճախ ասում էր, որ մարդը պետք է թողնի այս աշխարհում այն ամենն, ինչը բերել է, բայց այնպես, որ ուրիշները դրանից ջերմանան։ Նա կասկածի չէր ենթարկում այն կանխադրույթը, որ մարդ առաքելությունով է ծնվում։ Ի ուրախություն մեզ ու  իրեն, նա շուտ էր գիտակցել իր առաքելությունը, դրա համար սկզբում դարձավ դերասան, հետո՝ ուսյալ։

Барельефы Еревана - Sputnik Արմենիա
Ոչինչ, չի անհետանա. Երևանի պատմությունը՝ զարդաքանդակներում

Լոռեցին իր ապրած 84 տարիների ընթացքում կարոտում էր հայրենի Ստեփանավանը, մանկությունից հիշում էր դրա բոլոր բնակիչներին, կարող էր բնութագրել յուրաքանչյուրին` մեծերին ու փոքրերին։ Հետզհետե Ստեփանավանը վերաճեց ամբողջ Հայաստանի, այդ բյուրեղյա անկեղծությունն ու մի փոքր միամիտ հավատքը, հավատքը բարու հաղթանակին, ծայրից ծայր լցնում էր նրան։ Հիշու՞մ եք մատենադարանի նրա ելույթները։

Դրանք, երևի, Սոս Սարգսյանի կյանքում ամենակարևորն էին։ Երբ «ժողովրդականի» կոչումը իրական, նյութական իմաստ է ստանում, ու լսարանդ սպասում է քո խոսքին, ինչպես երբեք չի սպասել, այս ամենը բեմադրություն չէ, այլախոսություններ չեն, որոնք ասվում են  բեմական կերպարի շուրթերից, այլ ամենաիսկական իրականությունը, ու եթե դու Ժողովրդական ես, ապա սխալվելու իրավունք չունես։

Քանի որ պետք է ջերմացնես մարդկանց այն ամենով, ինչ հետդ բերել ես։

Լրահոս
0