ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատրաստ է շարունակել համագործակցությունը

© Sputnik / Asatur Yesayants / Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (1 июня 2018). Еревaн
Министр юстиции Армении Артак Зейналян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը և միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ  քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ:

© Photo : press office of the Ministry of Justice of RAԱրդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը - Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը

Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել է օրենսդրական դաշտում իրականացված աշխատանքները, Քրեական և Վարչական օրենսգրքերում կատարված համապատասխան փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել է ընտրական օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին և այլ հարցերի:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ամբողջական տեղեկության տրամադրման ու պարզաբանումների համար և վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը:

Լրահոս
0