Սարգսյանն ասել է` հանդիպման ժամանակ ինչ կասեր Էրդողանին

© Sputnik / Asatur Yesayants / Президент Армении Армен Саркисян на выставке Armenia EXPO 2018 (7 сентября 2018). Ереван
Президент Армении Армен Саркисян на выставке Armenia EXPO 2018 (7 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, և այդ պատճառով էլ հետագայում ցեղասպանությունները կրկնվեցին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ է երկխոսության գնալ Թուրքիայի հետ, այդ թվում` ելնելով քրիստոնեական ներողամտությունից։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է շվեյցարական RTS հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների սահմանը բացել. ՀՀ ԱԳՆ

Սարգսյանը, մասնավորապես, չի բացառել, որ Հայաստանը մի օր կների Թուրքիային, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»։

«Ես նախևառաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախաշեմին Հայաստանը հույս ունի, որ այդ իրադարձությունները 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հիշելու առիթ կլինեն։ Նա ավելացրել է, որ անհասկանալի է` ինչպես է կարելի խոսել Առաջին Համաշխարհայինի մասին` չանդրադառնալով մեծագույն ողբերգությանը։

«Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից», — նշել է նա։

Նա կարծում է` քանի որ Հայոց ցեղասպանությունը չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին։

Լրահոս
0