00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է պատժել բոլորին. «սերիալը» շարունակվում է

© Photo : Киселев Сергей / АГН "Москва"Виталина Цымбалюк-Романовская на церемонии прощания с народным артистом СССР, депутатом Госдумы Иосифом Кобзоном (2 сентября 2018). Москвa
Виталина Цымбалюк-Романовская на церемонии прощания с народным артистом СССР, депутатом Госдумы Иосифом Кобзоном (2 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ցիմբալյուկ–Ջիգարխանյան» հակամարտությունը նոր թափ է հավաքում, բայց զոհն արդեն ոչ թե դերասանն է, այլ նրա նախկին կինը` Վիտալինան։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, մտադիր է պատժել բոլոր նրանց, ովքեր նրան նեղացնում են, քանի որ հոգնել է բոլորի կողմից «ծեծված» աղջիկ լինելուց։ Այդ հարցում նրան օգնում է իրավաբան Լարիսա Շիրոկովան։ Այս մասին հայտնում է ռուսական Dni.ru պարբերականը։

«Կիևցի դաշնակահարուհին որոշել է սկսել Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովից։ Մոսկվայի Պերովսկի շրջանային դատարան հայցադիմում է ներկայացվել «Արժանապատվության, պատվի, գործարար համբավի պաշտպանության և բարոյական վնասի փոխհատուցման մասին»», — նշում է պարբերականը։

Պատճառը Պարֆյոնովի հրապարակային հայտարարությունն է այն մասին, որ դաշնակահարուհին ինսուլինի փոխարեն դերասանին ուժեղ ազդեցություն ունեցող հանգստացնող դեղորայք է ներարկել, որոնք բացասական են ազդել Ջիգարխանյանի առողջական վիճակի վրա։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская на пресс-конференции Театр Армена Джигарханяна: новые лица и премьеры театрального сезона (11 ноября 2016). Москвa - Sputnik Արմենիա
Նախկին կնոջ հետ սկանդալների ֆոնին Արմեն Ջիգարխանյանի հիվանդությունները սրվել են. փաստաբան

«Պարֆյոնովն առաջինն է լինելու, որի դեմ մտադիր եմ հայց ներկայացնել։ Նա հասարակությանը փորձում էր հասցնել այն միտքը, թե ես հանցագործ եմ։ Այժմ նա ստիպված կլինի պատասխան տալ դրա համար։ Այլևս մտադիր չեմ հանդուրժել զրպարտությունն ու չարախոսությունը։ Կպատժեմ բոլոր նրանց, ովքեր ինձ հոգեկան և բարոյական տանջանքներ են պատճառում», — ասել է Վիտալինան։

Նա պատրաստ է ապացուցել, որ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները սուտ են, քանի որ ինքը խնամել է Ջիգարխանյանին, դիետիկ սնունդ պատրաստել, գդալով կերակրել նրան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Մոսկվայի ՔԿ-ն մերժել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ քրեական գործ հարուցել «հանցակազմի բացակայության պատճառով»։

83 տարեկան դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 40 տարեկան կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։

Լրահոս
0