Հայաստան են գալիս ցուրտ օդային հոսանքները. զգուշացնում է Գագիկ Սուրենյանը

© Sputnik / Samvel Sepetchyan / Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы
Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնել է, որ երկու մարզում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից —2, իսկ հողի մակերևույթին —3-ից —4 աստիճան ցուրտ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը;

Նա նշել է, որ դա պայմանավորված է եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Լրահոս
0