00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական տնտեսության անհաջողությունները. Փաշինյանը նախորդների պարտքե՞րն է վճարում

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ իշխանությունների կառուցած տնտեսական համակարգը ենթադրել է կարճաժամկետ ֆինանսական արդյունքի ստացում` առանց հաշվի առնելու բնապահպանական, ժողովրդագրական, սոցիալական և այլ հետևանքներ։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական տնտեսության մեջ բարդությունները մոտ ապագայում կդառնան Նիկոլ Փաշինյանի թիմի համար հիմնական փորձությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում։

Праворульные машины в транзитной зоне на армяно-грузинской границе - Sputnik Արմենիա
Երեք օր խնդրեցին. «աջակողմյան իրարանցման» հեղինակները Փաշինյանի պատասխանին են սպասում

Վերջին ամիսների միտումները լավատեսություն չեն ներշնչում։ Դրանք վկայում են այն մասին, որ տնտեսական աճի տեմպերը լրջորեն դանդաղել են։

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակը հունվար–սեպտեմբերին աճել է ընդամենը 6,5 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ` դանդաղելով 1,2 տոկոսով։ Եվ միայն այս տարվա սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով 2017թ–ի սեպտեմբերի համեմատ։ Հիմնականում դա կապված է գյուղատնտեսությունում անկման հետ. 9 ամիսների ընթացքում այն կազմել է 17,7 տոկոս։

2018թ–ի սեպտեմբերին արտահանման ծավալը կրճատվել է 14,8 տոկոսով։ Ներկրումն աննշան աճել է 2,7 տոկոսով։ Նման տարբերությունը կրկնակի տագնապալի է, եթե հաշվի առնենք Հայաստանի արտաքին առևտրում  զգալի դիսբալանսը ներկրման օգտին։

Փաշինյանի տնտեսական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ կարծիքները խիստ տարբերվում են` կոշտ քննադատությունից մինչև բացահայտ պնակալեզություն։ Որպես կանոն` ճշմարտությունը դրանց մեջտեղում է։ Եվ այն Փաշինյանի նախորդների կողմից կառուցված տնտեսական համակարգի մեջ է։ Այդ համակարգը ենթադրում է կարճաժամկետ ֆինանսական արդյունք` առանց հաշվի առնելու տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և այլ գործոնները։

Представитель Торгово-промышленной палаты Армении в Иране Реза Нафези на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ուզում եմ Հայաստանում բեռնատարներ հավաքել, իսկ պայմաններ չկան. իրանցի գործարար

Եվ Փաշինյանը աստիճանաբար կոտրում է այդ համակարգը, որի հետևանքով երկիրը հայտնվել է նոր ռեցեսիայի վտանգի առաջ։ Միաժամանակ հետաքրքիր է, որ վարչապետի պաշտոնակատարը գրեթե չի թաքցնում ապագա խնդիրները, իրեն և հասարակությանը չի խաբում ինչ–որ պատրանքներով, ինչում կարելի է համոզվել` լսելով խորհրդարանում նրա ելույթը հոկտեմբերի 24–ին։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ընթացիկ իրավիճակում ամբողջ մեղքը Փաշինյանի կառավարության վրա գցելը սխալ է։ Հայկական տնտեսության մեջ կան որոշակի «քեյսեր», որոնք հիմնականում առաջացրել են այսօրվա խնդիրները, բայց որոնք ոչ մի կերպ կապված չեն Փաշինյանի հետ։ Դրա վառ օրինակը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքն է։ Ինչպես հայտնի է, հանքավայրի շահագործումը հիմա դադարեցվել է սեփականատիրոջ ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք իրենց հերթին առաջացել են բնապահպանական տուգանքներից` սահմանված պետության կողմից։

«Նախորդ իշխանությունները հաստատել են հանքի շահագործումը` առանց հաշվի առնելու բնապահպանական ռիսկերը։ Ոչ բավարար տեխնիկական հաշվարկի պատճառով հանքի մշակումը չափազանց վտանգավոր էր», – ասաց Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Երկրորդ պայմանական «քեյսը» «Արմենալ–Ռուսալ» գործարանի հետ կապված իրավիճակն է։ Նա գրեթե լիովին դադարել է իր արտադրանքը արտահանել ԱՄՆ այն բանից հետո, երբ Վաշինգտոնի պատժամիջոցների ցուցակում հայտնվեց ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան` «Ռուսալ» հոլդինգի խոշորագույն բաժնետերը (որին պատկանում է «Ռուսալ–Արմենալ» գործարանը)։ Խաչատրյանի խոսքով` Դերիպասկայի դեմ պատժամիջոցները ոչ մի կերպ կապված չեն Փաշինյանի հետ։ Եվ քննադատելով կառավարությանը արտահանումը կրճատելու համար` պետք է հիշել, որ արտահանման զգալի բաժինը կազմել են հայ–ռուսական ձեռնարկության արտադրանքի առաքումների նվազումը։

Мэр Гюмри Самвел Баласанян на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետը գործարանը չի վաճառում. քաղաքապետարանը հերքում է լուրը

Եվս մի սյուժե` կապված ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ Հայաստանի ներդրումային գրավչության հետ, Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Արդեն մի քանի ամիս Lydian Armenia ընկերությունը չի կարող շարունակել հանքի շահագործման աշխատանքները ակտիվիստների բողոքների պատճառով։ Շատերը կարծում են, որ Ամուլսար տանող ճանապարհը իշխանությունների լուռ համաձայնության տակ փակելը վատացնում է երկրի ներդրումային միջավայրը։ Նախկինում դա է ակնարկել նաև ԱՄՆ–ի հեռացող դեսպանը։

Միաժամանակ, Խաչատրյանը կարծում է, որ վերոհիշյալ ընկերության գործունեությունն ուղեկցվել է օրենսդրության լուրջ խախտումներով։ Բացի այդ առաջիկա 10 տարիներին հանքի շահագործումը կարող է հանգեցնել Հայաստանում բազմաթիվ բնապահպանական խնդիրների։

Նա նշեց, որ Բանկոգում Համաշխարհային բանկի վերջին համաժողովում ներմուծվել է ՀՆԱ–ն հաշվելու նոր չափանիշ` բնապահպանական չափանիշը։ Հետևաբար, չի կարելի տնտեսական արդյունքը դիտարկել բնապահպանական ռիսկերից անկախ։

Նախորդ տնտեսական համակարգից հրաժարվելու պայմաններում Փաշինյանից պահանջվում է ինչ–որ այլընտրանք: Դա կարող է ապահովվել նոր ներդրումների հոսքի օգնությամբ։

«Մեզ պետք են կառուցվածքային փոփոխություններ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Տնտեսության ներկա կառուցվածքի դեպքում մենք ամեն դեպքում դատապարտված ենք կործանման։ Եվ կարճաժամկետ արդյունքը կարող է միայն հետաձգել, բայց չկանխել այդ տապալումը։ Կառուցվածքային փոփոխություններն արագ չեն լինի։ Օրինակ, եթե մենք ցանկանում ենք նվազեցնել գյուղատնտեսության բաժինը ներկա 17 տոկոսից մինչև 5-7 տոկոս, ապա պետք է դա հնարավորինս զգույշ անել` այս ոլորտում զբաղված մարդկանց չվնասելու համար», – ասում է Խաչատրյանը։

Կառավարության առաջ դրվում է շատ բարդ առաջադրանք, սակայն հիմնական խնդիրը լուծված է. դա կոռուպցիայի, արհեստական արգելքների և տնտեսական մենատիրությունների, հովանավորչության և բիզնեսի ու իշխանության սերտաճման վերացումն է։ Հենց այդ, ոչ թե այլ գործոններն են որոշում երկրում ներդրումային միջավայրը, կարծում է Խաչատրյանը։ Եվ Հայաստանն այստեղ բացառություն չէ։

Լրահոս
0