Ի՞նչ է կատարվել մետրոյում, երբ շարժասանդուղքի ընթացքը կտրուկ արագացել է. տեսանյութ Հռոմից

© Sputnik / Данило Гарчиа Ди Мео /  / Անցնել մեդիապահոցБолельщики ЦСКА пострадали при обрушении эскалатора метро в Риме
Болельщики ЦСКА пострадали при обрушении эскалатора метро в Риме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի մետրոյում շարժասանդուղքի խափանման տեսանյութը հայտնվել է համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչ կատարվում մարդկանց հետ, երբ շարժասանդուղքի մեխանիզմը շարքից դուրս է գալիս։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Իտալիայում Ռուսաստանի դեսպանատունը ճշտել է Հռոմի Repubblica մետրոյի կայարանի շարժասանդուղքի խափանման հետևանքով տուժածների թիվը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին տվյալների համաձայն` հոսպիտալացվել են ՌԴ 15 քաղաքացի։ Նրանք այժմ քաղաքի 6 հիվանդանոցներում են, երեքը ծանր վիճակում են։

Հռոմում մետրոյի շարժասանդուղքի փլուզումից տուժածների թիվն ավելանում է

Հոկտեմբերի 23-ի երեկոյան Հռոմի կենտրոնում քանդվել է մետրոյի կայարանի շարժասանդուղքը: Միջադեպի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ են տուժել: Տուժածների մեծ մասը Ռուսաստանի ԲԿՄԱ-ի երկրպագուներն են, որոնք այդ պահին եղել են կայարանում:

Mash-ը Twitter-ի իր էջում հրապարակել է այդ տեսանյութը։

​Ականատեսներից մեկի նկարած կադրերում երևում է, թե ինչպես է շարքից դուրս գալիս մեխանիզմը, շարժասանդուղքն արագանում է, և մարդիկ սկսում են ընկնել միմյանց վրա, այնուհետև շարժասանդուղքը կտրուկ կանգնում է։

Հռոմի դատախազությունը քրեական գործ է հարուցել մետրոյում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Քաղաքային ծառայությունը ստուգումներ է անցկացնում մետրոյում։ Դեպքի վայր է մեկնել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, որը խոստացել է պարզել շարժասանդուղքի խափանման պատճառները։

Լրահոս
0