Ո՞վ է այն պատգամավորը, որի մասին խոսեց Փաշինյանը. կոնկրետ անուն է շրջանառվում

© Sputnik / Asatur YesayantsДепутат НС Армении Арам Арутюнян
Депутат НС Армении Арам Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց չասաց` ում, թերթերը գրել են, թե պատգամավորներից ում կարող էր վերաբերել այդ հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ո՞վ է այն ԱԺ պատգամավորը, ում մասին ակնարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատգամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու համար: «Ժամանակ» թերթը ենթադրում է, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է:

Внеочередное заседание Национального Собрания (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Փաշինյան

«Վերջինս 2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: Հայտնի է, որ Հարությունյանը հանքի շահագործման թույլտվության համար ստացել էր 14 մլն դոլար կաշառք, և այդ մասին գրել է նաև մամուլը, սակայն այդ գործը փակվեց, որովհետև այն ժամանակ իշխանությունը կաշառակերությունը համարում էր միանգամայն օրինաչափ»,- նշված է հոդվածում։

Նույն թեմային է անդրադարձել նաև «Ժողովուրդ» օրաթերթը. «Կան կասկածներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան գործարար Սիլվա Համբարձումյանն ասել է. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար և գործով կրկին վերսկսել են քննություն. այսինքն՝ կասեցման որոշումը հանել են, և այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև Արամ Հարությունյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:

Նշենք` երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով: «100 տոկոսանոց ապացուցված գործ է, բայց մենք արդեն 2 ամիս մի պաշտոնական նամակի պատասխանի ենք սպասում: Որ օրը ստացվեց, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու»,- ասաց Փաշինյանը:

Ձգձգումը, Փաշինյանի խոսքով, կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Լրահոս
0