Սերժ Սարգսյանն ո՞ւր կտեղափոխվի կառավարական ամառանոցից. «Հրապարակ»

© Sputnik / Alexey Vitvitskiy /  / Անցնել մեդիապահոց5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախկին նախագահն ու վարչապետը պետք է մինչև նոյեմբեր հասցնի հավաքել իրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ Այս մասին գրում է «Հրապարակ » օրաթերթը։

«Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրել է թերիթ աղբյուրը։

Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոց:

Թերթը վարչապետի խոսնակ Արման Եղոյանին հարցրել է. «ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի հատկացնի՞»։ «Խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ 10 տուն է առաջարկվել, էլ ի՞նչ անեինք»,- ասել է Եղոյանը։

В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
Նախկին «էլիտան» հավաքվել է ռեստորանում, ներկա են եղել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

Պարբերականը նշում է, որ Սերժ Սարգսյանի գնալուց հետո կառավարական «դաչայում» կմնան Արթուր Վանեցյանը և Նիկոլ Փաշինյանը։

Այնտեղ ապրելու իրավունք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես ասացին նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ հրաժարվել է այնտեղ բնակվելուց:

Լրահոս
0