00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ դրամներ Հայաստանում. ինչո՞ւ այստեղ դրամանենգությունը սիրողականից վերև չի բարձրանում

© Sputnik / Arpi BeglaryanДеньги. Армянский драм
Деньги. Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրամանենգերը հայտնվեցին այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին առաջին դրամները հատել։ Հեշտ եկամտի գայթակղությունը միշտ շատ ուժեղ էր, սակայն նման հանցանքների պատիժն էլ, սովորաբար, խիստ է եղել։ Թեև դա չէր կանգնեցնում արկածախնդիր մարդկանց. աշխարհի ոչ մի արժույթ չի խուսափել կեղծիքներից, ու հայկական դրամը բացառություն չէ։

Հայկական ազգային դրամի (խոսքը երրորդ հանրապետության մասին է) կեղծիքի առաջին դեպքը  գրանցվել է 1993 թվականին։ 

Биржевые графики и диаграммы - Sputnik Արմենիա
Ներդրումների ծավալները կրճատվել են, գործարարները սպասում են կայունացման. փորձագետ

Այն «տնավարի» պատրաստված, բավական միամիտ կրկնօրինակ էր։ Այն միանգամից հայտնաբերել էին, իսկ դրամանենգին գրեթե միանգամից բռնել։

Այն ժամանակ երկրի տարածքում  հայկական դրամը նոր էր շրջանառության մեջ դրվել, շատերը հիշում են 10 դրամանոց թղթադրամը։ Հենց այն էին կեղծել. ևս մեկ զրո էին նկարել ու դրամը միանգամից տասնապատկվել էր։ Թեև 10-ը դրամանոց թղթադրամը բավական լուրջ գումարի էր վերածվել, այն մեծ օգուտ չէր կարող տալ։

Համենայն դեպս այդ դեպքը պատմության մեջ մտավ։  Դրանից հետո պարբերաբար մամուլում տեղեկություններ էին հայտնվում կեղծ դրամներ շրջանառության մեջ դնելու մասին. հիշարժան են 2013-2014 թվականների ու 2017 թվականի ձմռանը եղած հաղորդագրությունները։ Վերջին դեպքում 10 հազար դրամանոցներն էին կեղծել։

ՀՀ ԱԱԾ տեղեկությունների համաձայն` կեղծ թղթադրամները պատրաստել էին գունավոր պատճենհանման միջոցով։

Միաժամանակ բնօրինակին հնարավորինս շատ նմանացնելու համար դրանց վրա պաշտպանական մետաղյա գծեր էին փակցրել, որոնք հանվել էին 1000 դրամանոցների վրայից։ Դժվար է ասել` ինչքան եկամուտ էին ստացել դրամանենգները` հաշվի առնելով արտադրության ինքնարժեքն ու այլ կորուստները։

Лас Вегас - Sputnik Արմենիա
Լաս Վեգաս չենք դառնա. ինչպե՞ս Հայաստանում «զսպել» բուքմեյքերներին

ՀՀ ԿԲ դրամաշրջանառության վարչության դրամանիշերի փորձաքննության բաժնի պետ Յուրի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հայկական ազգային արժույթը հիմնականում կեղծում են էժանագին միջոցներով, կոպիտ և ոչ պրոֆեսիոնալ։

Հանցագործները չունեն ո՛չ ժամանակակից տեխնիկա, ո՛չ համապատասխան թուղթ, այդպիսիս «հաստոցներն» ու «աքսեսուարները» թանկ արժեն, ու դրանց ներկրումն էլ, հավանաբար, վտանգավոր է. պատասխանատու մարմինների մոտ միանգամից հարցեր կառաջանան` ինչի՞ համար է քեզ պետք այս ամենը։ Ու այդ պատճառով հիմնականում սահմանափակվում են գունավոր պրինտերներով։

Յուրի Ավետիսյանն ասում է, որ եթե վերցնենք միջին վիճակագրությունը,  ամենահաճախը կեղծում են 20 հազարանոց թղթադրամները, թեև տպագիր արվեստի վարպետները չեն անտեսում նաև մնացած թղթադրամները։ Պարզապես 20 հազարանոցն ամենահարմարն է վճարունակությամբ` համեմատած դրա ապօրինի պատրաստման ծախսերի հետ։

Բայց Ավետիսյանը պատմում է, որ 2013-2014 թվականներին կեղծ 100 հազարանոցների «սահմանափակ թողարկում» եղավ։

Ու, քանի որ այդ թղթադրամները սահմանափակ էին օգտագործվում, մարդիկ հազվադեպ էին այդ թղթադրամով, ասենք, խանութ գնում, կեղծիքը արագ հայտնաբերեցին, ու ամենայն հավանականությամբ, այն չհասցրեց լուրջ վնասներ տալ։

Беседа с журналистами председателя КГД Давида Ананяна после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հարկային և մաքսային ոլորտի աշխատողները կաշխատեն նոր կանոններով. Անանյան

Մետաղյա դրամներից կեղծում են միայն 200 ու 500 դրամանոցները. սա արվում է գնողների ու վաճառողների անզգուշության հաշվարկով, քանի որ կրկնենք, հայկական դրամի ցանկացած կեղծիք կարելի է հայտնաբեր անզեն աչքով նայելիս։

Շուտով Հայաստանում նոր թղթադրամներ շրջանառության մեջ կդրվեն։ Ունեցածի համեմատ դրանց պաշտպանությունն ավելի բարդացված է, մասնագետները չեն սպասում, որ կեղծման քիչ թե շատ լուրջ փորձեր կլինեն։ Թեև փորձեր, իհարկե, կլինեն, հատկապես, սկզբի ժամանակներում, երբ մարդիկ դեռ չեն սովորել նոր թղթադրամներին ու դրանց նրբություններին չեն տիրապետում։

Այսքանը՝ հայկական դրամին մասին. բայց մեզ մոտ նաև դոլար են կեղծում ու էլի ցածր տեխնիկական մակարդակով: Սովորաբար կեղծիքները շուտ են բացահայտվում։ Ավետիսյանը նշում է` որակյալ կեղծիքները կարող են արտասահմանից գալ. այնտեղ կեղծ այնպիսի փողեր կան, որ նույնիսկ ամեն տեխնիկան չէ, որ կարող է գտնել տարբերությունը կեղծ ու իրական դոլարների միջև։

Փորձագետն ամփոփում է, որ պետք է ուշադիր լինել։ Խարդախության զոհ չդառնալու համար պետք է լավ ուսումնասիրել թեկուզ խոշոր թղթադրամների առանձնահատկությունները։ Իսկ դրամանենգներին Յուրի Ավետիսյանը հիշեցնում է, որ կեղծ դրամների ու արժեքավոր թղթերի պատրաստելը, պահելն ու շրջանառումը պատժվում  է ՀՀ Քրեական օրենսգրքով։ Ընդ որում` խստորեն է պատժվում, ու պատիժը գրեթե անխուսափելի է։

Լրահոս
0