Նիկոլայ Կարաչենցովի լավագույն դերերը. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը։ Ներկայացնում ենք կադրեր այն ֆիլմերից, որոնց շնորհիվ նա ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ։

Դերասանը վաղը կդառնար 74 տարեկան։

Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում: Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը: Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց: 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ: Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական:

Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում:

 

 

Լրահոս
0