Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan / Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн
Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ամեն մեկը կարող է խոսել իր անունից, Ջոն Բոլտոնը խոսում է իր անունից: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողներին այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այն հայտարարությունը, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց և վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում:

И.о. премьер-министра Никол Пашинян встретился с журналистами после посещения мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը պատասխանեց Սարգսյանի մեղադրանքներին

«Ջոն Բոլտոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»,-ասաց Փաշինյանը:

Նա ավելացրեց, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ թե ինքն է, այլ հայ ժողովուրդը։

«Որևէ վարչապետ այսօր կա, վաղը չկա»,,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են այս տարվա դեկտեմբերին։

Լրահոս
0