00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՀ–ն դադարեցրել է ՀՀ-ից ՌԴ ավիատոմսերի թանկացման գործով ավիաընկերությունների ստուգումը

Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործը փոխանցել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի –Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դադարեցրել է` 2016 թվականին «Վերին Լարս» անցակետի փակ լինելու ժամանակ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի սակագների ոչ հիմնավորված բարձրացման մասին գործի շրջանակում ռուսական  ավիաընկերությունների ստուգումը։

Самолет Airbus A-380 - Sputnik Արմենիա
Ռուսաստանում խտրականություն են դնում. ավիաընկերության խնդրով կզբաղվի ԵԱՏՀ–ն

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Ավելի վաղ Sputnik  Արմենիան գրել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ հակամենաշնորհային կարգավորման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտը 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 1 կետով գործ է հարուցել «Աերոֆլոտի», «Ռոսիա» ավիաընկերություն», «Դոնավիա», «Սիբիր ավիաընկերություն» և «Ուրալսկիե ավիալինիի» ընկերությունների նկատմամբ՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ, որոնք արտահայտվում են էկոնոմ դասի ավիատոմսերի արժեքի թանկացմամբ հետևյալ ուղղություններով՝ «Երևան-Մոսկվա-Երևան», «Երևան-Կրասնոդար-Երևան», «Երևան-Սոչի-Երևան», «Երևան-Դոնի Ռոստով-Երևան» Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակման ժամանակահատվածում` 2016 թվականի հունիսի 23-ից հուլիսի 6-ը և հուլիսի 11-ը։

«Քանի որ սա անդրսահմանային ոլորտ է, և ռուսական ընկերությունները գործունեություն են իրականացնում Հայաստանի տարածքում, մենք Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմեցինք։ Նրանք սկսեցին ուսումնասիրել հարցը, սակայն որոշակի խնդիրների բախվեցին», —ասաց Շաբոյանը։

Դրա հետևանքով գործընթացը ձգձգվեց, հանձնաժողովը դադարեցրեց ստուգումները հարցն արդեն անարդիական լինելու պատճառով և գործը փոխանցեց Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությանը։

Պաշտոնական վարկածի համաձայն` դա կապված էր Ռոկի թունելում անդրկովկասյան մայրուղին փակ լինելու ժամանակահատվածում ավիատոմսերի սակագների բարձրացումը հիմնավորող Ռուսաստանի և Հայաստանի հակամենաշնորհային ծառայությունների կողմից փորձաքննության հարցերով ընթացակարգային գործողություններ անցկացնելու անհրաժեշտության հետ։

Այն ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ-ում Sputnik Արմենիային վստահեցրին, որ իրենք չեն կարող իրականացնել ստուգումները, քանի որ Հայաստանում նշված ավիաընկերությունների գրասենյակները զբաղվում են «բացառապես չվերթերի սպասարկմամբ և տոմսերի վաճառքով» և գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում։

Լրահոս
0