Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պապիկյան. «ԱԺ լեգիտիմությունը պիտի պայմանավորվի այնտեղ գտնվող անձանցով»

© Sputnik / Aram NersesyanАраик Папикян
Араик Папикян - Sputnik Արմենիա
Փաստաբան Արայիկ Պապիկյանը Sputnik Արմենիայի խոսում է խորհրդարանում օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու պատրաստ անձանց մղումների տրամաբանության մասին:
Արայիկ Պապիկյան

Ամենակարևոր հանգամանքը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա այն է, թե ովքեր են խորհրդարանում ներկայացնում ժողովրդի կամքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Ամեն ընտրող ինքն իրեն մի հարց պիտի տա. արդյո՞ք այն թեկնածուն, որին ես ընտրելու եմ, արտացոլելու է քաղաքացիների հավաքական կամքը»,- ասաց փաստաբանը:

Պապիկյանի խոսքով՝ նախկինում լինում էին դեպքեր, երբ թեկնածուները մի քանի միլիոն դոլարներ էին ծախսում ընտրություններից առաջ, որպեսզի Ազգային ժողովում ստանան պատգամավորի մոտավոր 600.000 դրամ կազմող աշխատավարձ. այս մոտեցումը Պապիկյանը համարում է ողջամտությունից հեռու քայլ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала