Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

© Sputnik / Astaur Yesayants / Президент Армении Армен Саркисян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Президент Армении Армен Саркисян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահ Արմեն Սարգսյանը ողբերգական վթարի առնչությամբ ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,- նշված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Նշենք, որ Lion Air ինդոնեզական ավիաընկերության օդանավը կործանվել է այսօր։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից 10 րոպե անց։ Lion Air ինդոնեզական ավիաընկերության օդանավն անհետացել է ռադարներից թռիչքից 10 րոպե անց։ Աղետի պահին օդանավում եղել են 181 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի 6 անդամ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահացել են 185 մարդ։

Լրահոս
0