ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմանում Ոստիկանության Արտաշատի բաժինն ահազանգ է ստացել, որ Շահումյան գյուղի տներից մեկի դիմացով անցնող ջրատարում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները չգործող ջրատարից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ՝ 77-ամյա Ալեքսանդր Ավագյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանը ծառի ճյուղեր բերելու ժամանակ հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։