Երևանում նորածին է մահացել

© Sputnik / Алексей Куденко / Больница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարազատները մեղադրում են մանկաբարձ-գինեկոլոգին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած նորածնի մահվան դեպի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Скорая помощь - Sputnik Արմենիա
Բժիշկներն ու ծնողները միմյանց վրա են բարդում 5 տարեկան երեխայի մահը

Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ.-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է։

Ըստ կայքի՝ Նելլի Չ.-ն աշխատում է Երևանում գործող ֆաբրիկաներից մեկում, կադրերի բաժնի պետ է, իսկ մանկաբարձ-գինեկոլոգը, որին մեղադրում են նորածնի հարազատները, Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Արմեն Ալեքսանյանն է։

 

Լրահոս
0