Երևանը կվնասի իրեն, եթե Թեհրանի դեմ գնա. Զատուլին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրանի հետ հարաբերություններն անտեսելը անբնական կլիներ ցանկացած խելամիտ հայ քաղաքական գործչի համար, կարծում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանն ինքն իրեն կվնասի, եթե հակաիրանական քայլերի դիմի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ուղիղ տեսամիացման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Константин Затулин - Sputnik Արմենիա
Մոսկվան ձգտում է Երևանի հետ հարաբերություն զարգացնել ցանկացած իշխանության օրոք. Զատուլին

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, որ Վաշինգտոնն ուզում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրել` «բարեկամական երկրներին վնաս չհասցնելով»։

Զատուլինի կարծիքով, Հայաստանում ինքնուրույն կարող են հասկանալ, թե ինչ են նշանակում հակաիրանական ճակատ ներխուժելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները։ Նա համոզված է, որ եթե Հայաստանն արձագանքի ամերիկացիների կոչին, ապա Իրանի հետ սահմանին խնդիրներ կստեղծի։

Ռուսաստանցի քաղաքական գործչի տեսանկյունից` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվելով, Իրանի հետ հարաբերություններն անտեսելը անբնական կլիներ ցանկացած սթափ մտածող հայ քաղաքական գործչի համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում երկրորդական` այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։ Օգոստոսի 7-ից ԱՄՆ–ն կրկին ուժի մեջ մտցրեցին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Ավելի էական պատժամիջոցներ, որոնք կներառեն նավթի արտահանումը, նոյեմբերի 4-ին են սպասվում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала