Հայ–ռուսական հարաբերությունները կախված չեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակից. Տողանյան

© Sputnik / Рамиль Ситдиков /  / Անցնել մեդիապահոցПосол Армении в России Вардан Тоганян
Посол Армении в России Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տոնոյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում խոսել է հայ և ռուս ժողովուրդների ամուր ընկերության մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ու Հայաստանի փոխհարաբերությունների մակարդակը ոչ մի կերպ կախած չէ ներքաղաքական իրավիճակից։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այս մասին ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում։

Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին

«Հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա մակարդակը ոչնչով չի տարբերվում երեկվանից», — ընդգծել է դեսպանը։

Տողանյանը նշել է նաև, որ երկու պետությունների միջև ստեղծված հարաբերությունները տարբեր ոլորտներ են ներառում։ Նրա խոսքով` մշակութային ու հումանիտար կապերից բացի, Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերություններն ամրապնդում են նաև ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում։

«Խոսքը ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցության մասին է այն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, որոնցում մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ` Եվրասիական տնտեսական միություն, ՀԱՊԿ», — ասել է դեսպանը։

Տողանյանը հիշեցրել է նաև երկու երկրների համագործակցության ու բարեկամության բազմադարյա պատմությունը։

Լրահոս
0