Նոր կառավարության օրոք Հայաստանի ու ՌԴ–ի ապրանքաշրջանառությունն աճել է 23%–ով. Տողանյան

© Sputnik / Asatur Yesayants / Премьер-министр Армении Никол Пашинян встретился с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների տնտեսական կողմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 23%-ով աճել է, երբ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունը։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Եթե նայենք Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության վիճակագրությունը, ապա 2017 թվականը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ռեկորդային էր մեր հարաբերությունների պատմության մեջ։ Իսկ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսների արդյունքում ապրանքաշրջանառության 23% աճ է գրանցվել», — ասել է դիվանագետը։

Նրա խոսքով` նույնիսկ հակառուսական պատժամիջոցների ֆոնին (որոնք անդրադառնում են նաև Հայաստանի վրա) երկիրը չի կորցնում հունը։

 

 

Լրահոս
0