Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի դին

© Sputnik / Andranik Ghazaryan / Автомобили пожарной службы и скорой медицинской помощи
Автомобили пожарной службы и скорой медицинской помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Արարատում. ջրատարում տղամարդու դի են հայտնաբերել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ բնակարանի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է Ս. Ե.-ի (ծնված 1963 թ.) դին:

Լրահոս
0