00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական նավթ. ի՞նչ արձագանք է գալիս երկրի ընդերքից

© Photo : official site of the Prime minister of RAЗангезурский медно-молибденовый комбинат, Каджаран
Зангезурский медно-молибденовый комбинат, Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետը չի բացառում, որ Հայաստանում նավթի ու գազի հանքատեղիներ կան, բայց մեծ խորության վրա։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ժամանակ առ ժամանակ Հայաստանում նավթ գտնելու փորձեր են արվում։ Առաջին անգամ չէ, որ նավթ փնտրող ընկերություններն այստեղ հետախուզություն անցկացնելու լիցենզիա են ստանում։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Հայաստանը 20 մլրդ դոլարի նավթ և գազ ո՞ւնի. ո՞վ է խանգարում արդյունահանմանը

Հստակ որտե՞ղ։

Ելնելով Հայաստանի երկրաբանական ու տեկտոնիկ առանձնահատկություններից` Հայաստանը ածխաջրածնի որոնման վեց լիցենզիոն բլոկի է բաժանվում, պարզաբանում է Հայկական ԽՍՀ–ի ու անկախ Հայաստանի ամենափորձառու երկրաֆիզիկոսներից Գարիկ Բաբուրյանը, որը Զանգեզուրի հանքավայրային դաշտերի վերաբերյալ մի երկու տասնյակ երկրաբանական հաշվետվությունների հեղինակ է։ 2000–ականներին նա ղեկավարում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ստորգետնյա էներգետիկ պաշարների բաժինը։

Վեց բլոկներից ամենալավ ուսումնասիրվածը երկրորդն է՝ Արարատյան դաշտավայրը և նախալեռնային հատվածը, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից կենտրոնացված էին երկրաբանական, երկրաֆիզիկական ու նավթ և գազ փնտրելու հորատման աշխատանքները։ Հենց այդ հատվածում են հորատվել ամենախորը հորատանցքները` մինչև 5 կմ։ Ու միայն մեկ հորատանցքում` Արաքսի ափին, 70–ականներին գազի մի փոքր արտանետում եղավ, այն միայն մի քանի օր դուրս եկավ։ Ամենայն հավանականությամբ գազը պատահական կուտակվել էր երկրաբանական ռեզերվուարում (այսինքն` «թակարդում»)։

Հեռանկարային է համարվում երրորդ բլոկը։ Դա Հայաստանի հյուսիս–արևելքն է, որն Ադրբեջանի ու Վրաստանի նավթահանքերին սահմանակից է։ Հեռանկարները պայմանավորված են ինչպես ընդհանուր երկրաբանական դիրքով, այնպես էլ հորատման նյութերի վերլուծությամբ ու ծանր լեռնային արտադրանքով (ածուխի որոնման ժամանակ), դաշտային հետազոտությունների ու լեռնային հանքաքարի ու կեռնի (հորատհանուկ) լաբորատոր ուսումնասիրություններով։

Город Эселуйе, Иран - Sputnik Արմենիա
Իրանական բենզին՝ հայկական «փաթեթավորմամբ». Թեհրանից հետաքրքիր առաջարկ են հնչեցրել

Որոշ երկրաբանական տվյալներով` նավթի հանքավայրեր կարող են լինել Սևանա լճի ջրավազանում (4-րդ բլոկում)։ Մասնավորապես` մի դրսևորում կա Երանոս գյուղի մոտ` Մարտունի քաղաք  չհասած։ 50–ականներին այստեղ հիդրոերկրաբանական հետախուզական հորատանցքեր էին բացել։ Սակայն դրանցից մեկից սկսեց դուրս գալ ոչ թե ջուր, այլ նավթի ծանր ֆրակցիաներ (մազութ)` փոքր քանակությամբ։ Մինչ այժմ էլ դրանք քիչ–քիչ մակերես են դուրս գալիս հորատանցքի ելանցքից։

Իռլանդական «Blackstairs Energy» ընկերությունը երկրաֆիզիկական հետազոտություններ է անցկացրել 5–րդ բլոկի շրջանում` Նախիջևանի սահմանին, որտեղ արձանագրվել է նավթի առումով հեռանկարային կառույց։ Այդ բլոկի հետազոտությունները շարունակվում են։

Լեռնային հանքաքարերի սահմանների տարիքային ու խորքային հայտնի տվյալներով` հանքատեղիները նավթի ու գազի հայտնի ավազաններում՝ Սևծովյա-Կասպյան տարածաշրջանում, Միջին ու Մերձավոր արևելքում բնութագրվում է  հիմնականում մեզոզոյան դարաշրջանով (նայեք աղյուսակը)։

 

Նաֆթագազաբեր երկրաբանական շրջան

 

Սև ծովյան, Ազովա-Կուբանյան

Հիմնական շերտավորությունը

 

 

յուրա, կավիճ, պալեոգեն, նեոգեն

նավթագազային շերտավորությունները արձանագրված են տրիասական նստվածքներում

 

1300-3500

ծանոթություն

 

 

յուրա, կավիճ, պալեոգեն, նեոգեն

 

 

Ստավրոպոլի
 


պերմ-էոցենը 800-2400 միայն գազային կուտակումներ
ԹերեքաԿումյան պերմ պպալեոգեն

200-400

1600-2500

3250-4000

հանքաշերտերի խորությունը պայմանավորված է բլոկային կառուցվածքով
Ադրբեջան կավիճ-նեոգեն 80-3600 Քուռի իջվածք
Վրաստան կավիճ-նեոգեն

600-1500

3000-3500

ճեղքային  տիպի կոլեկտոներ

Միջին Արևելքի նավթագազային ավազանները

 

Իրան, Իրաք

 

կավիճ, ստորին օլիգոցեն

1300-2500

նախազագորյան ճկման տարածք
Հայաստան յուրա, կավիճ-նեոգեն

հատկանիշներ հետքեր 700

հիմնական դրսևորումները 4000ից

նավթի ու գազի դրսևորումներ

 

Աղյուսակից ելնելով` հնարավոր է, որ Հայաստանի տարածքում ածխաջրերի հանքեր լինեն առնվազն չորս կիլոմետր խորության վրա։

Համեմատության արդյունքը միանշանակ չէ. պետք է մեծ խորության վրա փնտրել։ Խորհրդային տարիներին Հայաստանում (հիմնականում երկրորդ բլոկում) ավելի քան հարյուր խորը հորատանցք են փորել։

Художественный музей Галуста Гюльбенкяна, Лиссабон - Sputnik Արմենիա
«Մսյո հինգ տոկոս». ինչպես է Գալուստ Գյուլբենկյանը ստեղծել Լիսաբոնի գոհարներից մեկը

Խորհրդային միության փլուզումից հետո պետական ծրագրերը փակվեցին, իսկ մասնավոր ընկերությունները մեծ զգուշությամբ էին աշխատում։ Վերջին 25 տարիների ընթացքում միայն երկու նման հորատանցք են փորել։ Հետախուզության եկած նավթային ընկերությունները հիմնականում սահմանափակվում էին ավելի քիչ ծախսատար երկրաֆիզիկական հետազոտություններով։

«Սակայն երկրաբանությունը քմահաճ գիտություն է։ Երկու անգամ երկու այստեղ երբեք հավասար չէ չորսի»,  – ընդգծում է Բաբուրյանը, – «Ե՛վ խորհրդային, և՛ արտասահմանյան մասնագետները բազմիցս համոզվել են, որ երկրաֆիզիկական, երկրաբանական ու երկրաքիմիկական հետազոտությունների արդյունքները կարող են մի բան ցույց տալ, իսկ իրական հորատանցքում լրիվ այլ բան լինի։ Իսկ նավթային հորատանցքեր փորելը բավականին թանկ բան է»։

Խորությունից ու հանքաքարերից կախված  ծախսերը տատանվում են։ Սակայն ամենակոպիտ հաշվարկով` մեկ մետրը հազար դոլար է գնահատվում։ Այսինքն` չորս կիլոմետրանոց հորատանցքը չորս միլիոն արժե։ Իսկ հետախուզության ժամանակ կարող է պետք լինի տասնյակ հորատանցքեր փորել», – նշեց Բաբուրյանը։

Ինչպես արդեն ասել էինք, ամենահեռանկարայինը Արարատյան հովտափոսն է, քանի որ դրա կտրվածքը ներկայացված է հիմնականում նստվածքային հանքատեսակներով։

Համարվում է, որ նավթը կուտակվում է հենց նստվածքային լեռնային հանքատեսակներում, որոնք լավ կոլեկտորային հատկություններ ունեն։ Սակայն դեռ Մենդելեևը նավթի ու գազի ոչ օրգանիկ ծագման վարկածի մասին էր հայտնել։ Ըստ այդ վարկածի` դրանք կարող են նաև կապված չլինել նստվածքային հանքաքարերի հետ։ Հեռանկարային կարող են լինել Հայաստանի նաև այլ շրջաններ։ Ու այստեղ հիշում ենք Սևանի ափի այն հանքափոսը, որի մասին արդեն խոսել ենք։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանին Ջոն Բոլտոնը «ռազմավարական գործընկեր» չանվանեց

«Խորհրդային երկրաբանական հետախուզության տվյալներից ենթադրում ենք, ընդգծում եմ` չգիտենք, այլ ենթադրում ենք, որ Սևանի ջրավազանում կարող է նավթ լինել։ Այստեղ Հայաստանի կառավարությունը սկզբունքային դիրքորոշում ունի։ Սևանի ջրավազանում հանքահանություն չի թույլատրվելու։ Սա խմելու ջրի չափազանց արժեքավոր պաշար է։ Չմոռանանք, որ այսօր արդեն մեկ լիտր ջուրը մեկ լիտր նավթից թանկ արժի», – հիշեցրեց Բաբուրյանը:

ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ Հայաստանում ավելի քան 500 հորատանցք են փորել` նավթ ու գազ փնտրելիս,  մի քանի հազար կետերի երկրաֆիզիկական վերլուծություն են անցկացրել։ Ելնելով  այդ տվյալներից` կարելի է ենթադրել, որ եթե հանքավայրեր կան, ապա մեծ խորության վրա։ Դրանց փնտրելը նշանակում է չվախենալ 20–30 միլիոն դոլար ծախսել` հաջողության հասնելու կասկածելի երաշխիքով։

Այսպես` ժամանակին Հայաստանից հեռացան «Հայ-ամերիկյան հանքային ընկերությունը» ու կանադական Team Energy ընկերությունը։ Առաջինը մեկ հորատանցք էր փորել 90–ականներին, երկրորդդը` 2000–ականներին։ Մի քանի միլիոն դոլար ծախսելով ընկերությունները փակել են գործն ու հեռացել։

«Իսկ վերջերս հետաքրքիր հայտարարություն է արել «Ինտեգրալ պետրոլիում» ընկերությունը, որը 2012-17 թվականներին երկրորդ բլոկի հետախուզական լիցենզիա ուներ։ Ընկերությունը պնդում է, որ այնտեղ 55 հորատանցք է փորել և վերամեկնաբանել է խորհրդային հետազոտությունների տվյալներ. նույնիսկ սահմանել է ածխաջրերի պաշարները մի քանի հատվածներում։

Ստացվում է, որ խորհրդային մասնագետները, իսկ այստեղ աշխատում էին լավագույնները, չե՞ն կարողացել նկատել այն, ինչ նկատել են այս ընկերության աշխատակիցները։ Այս ամենը, եթե ոչ անվստահություն, ապա հաստատ զարմանք է առաջացնում», – նշում է Բաբուրյանը։

Արժե՞ ռիսկի դիմել։ Երկրաբանական ընկերությունների համար սա ամենակարևոր հարցն է։ Այդ պատճառով նավթ փնտրող  երկրաբաններն այդքան էլ հաճախ չեն գալիս Հայաստան։

Լրահոս
0