00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ավինյանը հայտնել է` որն է ոռոգման ջրի արդար բաշխման խոչընդոտը

© Sputnik / Aram NersesyanВице-премьер Тигран Авинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Вице-премьер Тигран Авинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` նշելով, որ դրանք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։

«Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է»,- գրել է նա:

Ըստ Ավինյանի` կապույտով նշված են այն հողերը, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով` այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։

«Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը»,- վստահեցրել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն։

Լրահոս
0